Business-Грузия-ի փոխանցմամբ՝ հուլիսի 25-ին Վրաստանում բացվելու է տարածաշրջանի առաջին համակարգիչների արտադրության գործարանը։
Համաշխարհային Intel հսկայի հետ համատեղ անցկացվող այս նախագծի շրջանակներում նախատեսվում է տարեկան արտադրել 300,000 համակարգիչ։ Սակայն վրացական կողմը չի բացառում, որ, ելնելով շուկայի պահանջարկից, արտադրության ծավալը մեծացվի։
Ձեռնարկությունն արտադրելու է ամեն տիպի համակարգիչներ։ Վրացական արտադրության համակարգիչները կարտահանվեն Ադրբեջան և Հայաստան։ Համակարգիչների գործարանը գտնվում է Թբիլիսիում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Վրաստանը մտադիր է սկսել նեթբուքների արտադրություն։










































