Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սեյրան Օհանյանը ոչինչ չձեռնարկեց, երբ իր ենթական նման բան ասաց. Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է  հարցին, թե նախկին իշխանությունները բանակցում էին տարածքներ հանձնելու շուրջ. «Եթե խոսքն այդ փաստաթղթերի մասին է, ապա դրանք միայն ու միայն եղել են բանակցելու համար, իսկ տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևէ ոչ ոք նման խոսակցություն չի ունեցել»՝ հայտարարել է նախկին նախարարը։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այս առումով։

– Հաճախ պաշտոնական, նախկին իշխանության մաս կազմող դեմքերից լսվում են նմանատիպ արտահայտություններ, որ իրենք դեմ էին, հոգով-սրտով կողմ չեն եղել, կամ ասում են՝ միշտ էլ դեմ ենք եղել։ Սեյրան Օհանյանը անկեղծ է ասել. ինքը նախկին իշխանությունների մաս է կազմել և փորձում է ասել, որ նոր փաստաթուղթ կա, սակայն իրականության մեջ իրեն նման բան չեն ասել: Այսինքն՝ փորձում է արդարացնել, որ դա միայն թղթի վրա էր: Ուրիշ արտառոց բան չկա:

– Այսինքն՝ այդպիսի խոսակցություն եղել է,  Դուք դա փաստո՞ւմ եք:

Այո՛, նման բան եղել է: Դա գաղտնիք չէ՝ վաղուց հրապարակված են Մադրիդյան սկզբունքները: Այլ հարց է, որ մարդիկ չեն կարդում և չգիտեն:

– Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը, այդ թվում նաև Սեյրան Օհանյանի մասնակցությամբ, Արցախի իշխանություններին մի քանի անգամ ասել է, որ ովքեր փորձեն ընդդիմանալ հողերը հանձնելու պլանին, լավ չի լինի: Ձեզ հայտնի՞ է նման բան:

– Նախկինում հայտնում էին ռազմական գործիչները, որ իրենք կկատարե՞ն արդյոք հրամանը: Բոլորն ասում էին, որ կկատարեն իրենց գլխավոր հրամանատարի հրամանները զորքերը հետ բերելու համար: Այո՛, նման բան եղել է: Ճիշտ է, Սեյրան Օհանյանը նման բան չէր ասել՝ այն ժամանակ ինքը նախարար էր, և իր ենթակա շտաբի պետ Մովսես Հակոբյանը ասաց այդ բանը: Սակայն ինքը ոչինչ չձեռնարկեց, երբ իր ենթական նման բան ասաց:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ Սեյրան Օհանյանը նշել էր, որ սա թուրք-ադրբեջանական պայմանավորվածության արդյունք էր: Ռուսաստանը որքանո՞վ կարող էր տեղյակ լինել:

– Ռուսաստանը՝ որպես համանախագահ երկիր, պետք է տեղյակ լիներ: Գոնե այս առումով պետք է տեղյակ լիներ: Ռուսաստանն այն ջատագովներից մեկն է, որպեսզի սկզբունքները ի կատար ածվեն, և ինքն ուզում է դրա երաշխավորը լինել, որպեսզի հայկական հողերի հաշվին իրենք իրենց հարցերը Թուրքիայի հետ լուծեն: Հիմա սա է իրենց ցանկությունն ու փափագը և միշտ էլ սա է եղել:

– Պրն Բադասյան, վերջերս ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց Արցախի նախագահի թեկնածուներին, բայց մեկ-երկու հոգի այդպես էլ չարձագանքեցին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր դա պայմանավորված:

– Կամ տեսակետ չունեին, կամ չուզեցին արտահայտվել:

– Հնարավո՞ր է՝ նախկին իշխանությունների հետ կապերը թույլ չտվեցին:

– Այո՛, նաև դա է հնարավոր:

Պրն Բադասյան, և վերջին հարցը՝ կապված Սերժ Սարգսյանի հետ: Վերջերս Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ 7 շրջաններին՝ նա հերյուրանք համարեց դա:

– Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը ադեկվատ չէ, նա հավասարակշռությունից դուրս եկած է։ Նա հավասարակշռված չի վերաբերվում լրագրողներին և մյուսներին: Շատ անպարկեշտ է վերաբերվում: Ինձ թվում է՝ ինքը, իր բոլոր գործողությունները տրամաբանության մեջ չեն: Ես այսպիսի վարք եմ նկատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում