Monday, 22 06 2026
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին

Սերժ Սարգսյանը չէ՞ր կազանյան փաստաթուղթ ստորագրում, ՀՀԿ-ի օրոք եղավ ապրիլյան պատերազմը, բնական է՝ պետք է խուսափեն պատասխանատվությունից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին Եռաբլուրում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան բանակցային գործընթացում ստացած ժառանգության մասին հայտարարությանը՝ 7 շրջանների հանձնման վերաբերյալ, և նշել, որ չի ցանկանում այս լուսավոր օրն անդրադառնալ հերյուրանքներին։

Ստացվում է՝ Սերժ Սարգսյանը հերյուրանք է համարում այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով դա որպես Արցախի հարցում Սերժ Սարգսյանի թողած ժառանգություն: Իսկ ի՞նչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանն այդ դեպքում, երբ այն, ինչ ասում է Փաշինյանը, համարում է հերյուրանք: Եվ եթե դա չէր ժառանգությունը, ինչո՞ւ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո իր հայտնի հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսեց հենց այդ բովանդակությամբ ժառանգության մասին՝ ասելով, որ Հայաստանը պատրաստ է եղել ստորագրել փաստաթուղթ, որը, սակայն, Ադրբեջանի կողմից մերժվել է։

https://www.1in.am/assets/uploads/2016/10/capture.jpg

Քաղաքագետ, ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանն այն մասին, թե հերյուրանք է, որ ինքն արցախյան բանակցային գործընթացում ժառանգություն է թողել 7 տարածքների հանձնումը, ասաց. «Սերժ Սարգսյանը չէ՞ր տարել Կազանյան փաստաթուղթ ստորագրելու, որ Ադրբեջանն էլ հրաժարվել է։ Կարծեմ այդ փաստաթուղթը հրապարակվել է, ու այնտեղ պարզ գրված է, թե ինչ է նախատեսում կարգավորման այդ տարբերակը։ Անցած բան է, ու հիմա ինչ ասես՝ կարող են ասել, հերքել։ Կոնկրետ փաստաթուղթ է, թող հրապարակվի, ու մարդիկ համոզվեն, թե ինչի շուրջ են ընթացել բանակցությունները։ Ադրբեջանն էլ հետո պահանջել է 9 թե 10 դրույթ փոխել, չի ստորագրել, թողել-գնացել է»։

Ըստ մեր զրուցակցի՝ Փաշինյանն իշխանության գալուց հետո որոշ հարցեր է բարձրացրել, որի շուրջն ակնկալում է պատասխան Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի կողմից. «Բայց դրան զարգացումներ չհաջորդեցին, որովհետև չհնչեցին նաև պատասխաններ։ Շատ կոնկրետ հարցեր էին, որոնց պետք է պատասխաններ տրվեին Մինսկի խմբի համանախագահների ու Բաքվի կողմից, բայց դա չեղավ։ Եվ հենց այդ պատճառով էլ ամեն ինչ օդում կախված է մնացել։ Գուցե արտգործնախարարների հանդիպումից հետո ինչ-որ բան պարզ կլինի»։

Այն, որ նախկին իշխանությունները տարիներով բանակցել են տարածքներ հանձնելու շուրջ, իսկ այժմ առանց որևէ հիմնավորման նոր իշխանություններին, մասնավորապես վարչապետ Փաշինյանին են մեղադրում հող հանձնելու, բանակցային գործընթացը տապալելու մեջ, Մանվել Սարգսյանն արտառոց չի համարում. «Բա ուրիշ ի՞նչ պետք է անեն, օդում պետք է խոսեն, մեղադրեն։ Տարիուկես, համարյա երկու տարի է՝ խոսում են, հորինում, բայց դրանք իրականության հետ աղերս չունեն։ Ի վերջո Հանրապետական կուսակցության պաշտոնավարման օրոք է իրավիճակը հասունացել պատերազմի՝ 2014-2017 թվականներին պատերազմական իրավիճակ էր։ Իրենք դրա պատասխանատվության տակից ուզում են դուրս գալ, ու բնական է, որ պետք է նման բաներ խոսեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում