Միացյալ Նահանգները բալիստիկ հրթիռներով հագեցած որոշ սուզանավերի վրա սկսել է տեղակայել ցածր հզորության նոր տիպի միջուկային մարտագլխիկներ: Այս մասին ասվում է ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Ֆեդերացիայի փորձագետի խոսքով, ԱՄՆ ռազմածովային ուժերը տեղակայել են W76-2 նոր տիպի մարտագլխիկները Trident բալիստիկ հրթիռներով հագեցած սուզանավի վրա:
Փորձագետը՝ վկայակոչեպով ամերիկյան կառավարության որոշ աղբյուրներ, նշել է, որ «Օհայո» դասի Tennessee ռազմավարական սուզանավը 2019-ի դեկտեմբերին պարեկության է դուրս եկել մեկ կամ երկու նոր տիպի մարտագլխիկներով: Խաղաղ օվկիանոսում պարեկություն է իրականացնում նաև երկրորդ սուզանավը՝ հագեցած նոր տիպի մարտագլխիկներով:
Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:









































