Friday, 03 07 2026
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
12:10
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Եթե Փաշինյանի կառավարությունը գործեր ավելի արագ, ավելի կտրուկ, որոշ մարդկանց լեզուն իսկապես այսքան երկար չէր լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը։

– Պարոն Նորիկյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՍԴ խնդիրը շուտով կհանգուցալուծվի։ Հաշվի առնելով անցած երկու օրերին տեղի ունեցած բացահայտումներին (մասնավորապես Ալեն Սիմոնյանի բացահայտումները) նաև ԱԱԾ նախկին տնօրենի ներգրավվածությունը՝ որքանո՞վ է խնդիրը մոտ լուծմանը։

– Կապրենք, կտեսնենք՝ ինչ հանգուցալուծման մասին է խոսքը։ Սպասենք մի քանի օր։ Ենթադրվում է, որ այդ հանգուցալուծումը շուտ է լինելու, թեև չեմ կարող ասել, թե հանգուցալուծում ասելով՝ ինչ է նկատի ունեցել վարչապետը։ Եթե իմ պատկերացրած հանգուցալուծումն է, ենթադրվում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի լինելու ՍԴ նախագահ, բայց թե ինչ կարգավորումներով, ինչ միջոցներով, պետք է սպասենք, տեսնենք։

– Այն, որ ԱԱԾ նախկին պետն է ներգրավված այս ամենում։ Նախ՝ Հրայր Թովմասյանը խնդրեց Վանեցյանին հրապարակել այն, ինչ գիտի, հիմա Վանեցյանը վիրավորում է իր նախկին ընկերոջը։ Այս իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում։

– Փոքր-ինչ զարմանալի է, որ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում Արթուր Վանեցյանից կերտել քաղաքական մոնստր, ավելին՝ հասկանալի չէ, թե ինչ հեռահար նպատակներ է հետապնդում այս սցենարը, կամ ինչ քաղաքական հաշվարկներ են դրված Արթուր Վանեցյանին գործող իշխանությանը այլընտրանք ձևավորելու գործընթացում։ Դատելով լրատվամիջոցներով հրապարակվող տեղեկությունների բովանդակությունից, Վանեցյանը դիտարկվում է որպես նախկին քաղաքական ռեժիմի ռեսուրսներից մեկը:

Եթե այդ ռեսուրսի վրա է կատարվում հաշվարկը, որ, ի դեմս Վանեցյանի, նախկին քաղաքական ռեժիմը փորձելու է գործող իշխանությանն այլընտրանք ձևավորել, ապա ասեմ, որ այդ քաղաքական հաշվարկը հեռանկար չունի և անվերապահորեն տապալվելու է:

Եթե մեր հասարակությունը մերժեց Սերժ Սարգսյանին և նրա քաղաքական ռեժիմին, այս սցենարը ևս մերժելու է:

Անգամ գործող իշխանության նկատմամբ ունեցած որոշակի տրամադրության և նրանց կողմից թույլ տրված սխալների ու բացթողումների պարագայում, պետք է գիտակցել, որ նախկին իշխանությունը իր ցանկացած դրսևորման մեջ ձախողվելու է: Նախկինի վերադարձ չի լինելու, ռեստավրացիա չի լինելու, և հանրությունը դա թույլ չի տալու:

Ինչ վերաբերում է նրան, թե քանի հոգի է տեղյակ եղել այդ պրոցեսի մասին, ինձ համար դա չի կարևոր: Ես փաստաբան եմ և գտնում եմ, որ եթե այդ ամենի մեջ հակաօրինական բան է եղել, այդ հակաօրինական գործընթացներին պետք է տրվի իրավական գնահատական: Մեզ համար այդպես էլ հասանելի չեղավ՝ ի վերջո եղե՞լ է հեղաշրջման փորձ, թե չի եղել: Ինչ աստիճանի է եղել այդ փորձը, ինչ շրջանակների է ներառել, ովքեր են եղել դերակատարները, ինչ հանգամանքներում է եղել: Երբ դրա մասին հայտնի է դարձել, ինչ գործընթացներ են իրականացվել դա չեզոքացնելու համար: Հիմա որտեղի՞ց այդ վստահությունը, որ վտանգն ամբողջությամբ չեզոքացված է: Ես մի բան եմ ուզում քննարկել, մեր երկրում իսկապես կա մի ուժ, որը կարող է հեղաշրջում անե՞լ:

Մեր երկրում միայն մեկ ուժ կարող է հեղաշրջում անել, դա Հայաստանի ժողովուրդն է: Թող բոլորի ականջներին օղ լինի, որ ՀՀ-ում արդեն միայն մեկ ուժ կարող է «հեղաշրջում» անել, և դա Հայաստանի ժողովուրդն է: Մենք պետք է ունենանք այն հստակ գիտակցումը, որ Հայաստանում իշխանության ձևավորման միակ լեգիտիմ աղբյուրը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ ժողովուրդն է, որ իր իշխանությունը կարող է իրականացնել ընտրությունների միջոցով:

Ցանկացած այլ քայլ, անկախ նրանից, թե ում կողմից կդրսևորվի, ինչպես կդրսևորվի, դա հանցագործություն է, իշխանության յուրացում է, որը քրեորեն պատժելի արարք է:

– Հեղաշրջման փորձերի հետ կապված հիմնավորումները բավարա՞ր չէին, հատկապես հիբրիդային պատերազմի մասին խոսվեց:

– Բերված պատճառաբանություններն ու հիմնավորումները այնքան էլ հասկանալի չէին, որովհետև «Հայկական ժամանակի» հոդվածում հստակ գրված է: Ես չգիտեմ՝ քննությունն ինչ ցույց կտար, ինչ կհերքեր կամ կհաստատեր, բայց ՀՀ իրավապահ մարմինները, գլխավոր դատախազությունը պարտավոր էին ուղղակի ղեկավարվել Քրեական դատավարության օրենսգրքով և իրականացնեին ստուգողական աշխատանքներ՝ հերքելու կամ հաստատելու այդ փաստը: Դրանից հետո միայն Անվտանգության խորհրդի քարտուղարի, վարչապետի հայտարարությունները երկրորդական էին: Կարևորը հոդված էր հրապարակվել, և իրավապահ մարմինները պարտավոր էին հետաքննել, թե այդ ովքեր են փորձել երկրում հեղաշրջում անել, ինչ հանգամանքներում:

Ինչ վերաբերում է ՍԴ խնդրին, որքան շուտ տրվի այդ հանգուցալուծումը, ես միայն կողմնակից եմ իրավական հարթության վրա հարցի վերջնական լուծմանը, որ որևէ մեկի կողմից որևէ շահարկում չլինի։

– Սահմանադրական փոփոխությունների տարբերակո՞վ։

– Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այս հարցը պետք է լուծել վերանձնական հարթության մակարդակում, թույլ չտալ երկարաձգվեն Հրայր Թովմասյանի և մյուսների լեզուները։ Ես միշտ կողմնակից եմ եղել, որ այս հարցը պետք է կարգավորել վերանձնական մակարդակով, սահմանադրական փոփոխությունների միջոցով՝ ստեղծելով սահմանադրական արդարադատություն իրականացնող նոր մարմին։ Ես այսպես եմ պատկերացնում հարցի լուծումը, ընդ որում՝ ես վեց ամիս առաջ եմ հրապարակավ այդպիսի առաջարկի մասին խոսել, որ այս հարցի լուծումը տեսնում եմ վերանձնային հարթության մակարդակում, որը կլինի ավելի լեգիտիմ, ավելի օրինական ճանապարհով։ Ինձ համար ցավալին այն է, որ նախկինների լեզուն երկարել է այսօր։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գործեր ավելի արագ, ավելի կտրուկ, ավելի հաստատուն ու վճռական ճանապարհով, որոշ մարդկանց լեզուն իսկապես այսքան երկար չէր լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում