Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Տարոն Սուքիասյանն ասում էր, որ այդ գումարները մեզ տրվել է «շեֆ»-ի կողմից՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին․ Մարտի 1-ի գործով վկա

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա Վ․ Հ-ի ցուցմունքը։

Հայտնում եմ Ձեզ, որ ես 2008թ․ փետրվարի 24-ին գտնվում էի Բյուրեղավան քաղաքի իմ բնակարանում, քանի որ իմ ծառայությունը հերթափոխային է, այդ իսկ պատճառով էլ այդ օրը ես տանն էի, և ինձ փոխարինում էր մեկ այլ վարորդ, ստույգ չգիտեմ, թե ով էր փոխարինողը, քանի որ այդ ժամանակահատվածում Արդանիշի զորամասում ծառայում էր մոտ 15-20 վարորդ, որոնցից անուն-ազգանվամբ որևէ մեկին չեմ հիշում, բացառությամբ Բենիկ Սարիբեկյանի, ես վարում էի «ԿամԱԶ» մակնիշի 2414 կամ 2425 սև ՊՆ համարանիշի ավտոմեքենա, որի համարանիշները չեմ հիշում։ Ինչևէ․ ես 2008թ․ փետրվարի 24-ին գտնվել եմ տանը, այդ օրը՝ առավոտյան ժամը 07-ի սահմաններում իմ բջջային հեռախոսահամարին, որն այժմ չեմ հիշում, զանգահարեց Արդանիշի զորամասի հրամանատար Մուրադ Աբրահամյանը և ասաց, որ շտապ ներկայանամ Բալահովիտի զորամաս, այլ բան չասաց, ուստի ես շտապ հագնվեցի և որդուս կողմից վարվող ՎԱԶ-2121 մակնիշի 64802 համարանիշի ավտոմեքենայով ներկայացել եմ Բալահովիտի զորամաս, մեքենաս վարել է որդիս՝ Նարեկ Հարությունյանը։ Երբ հասա զորամաս, ինձ դիմավորեց վարորդ Բենիկ Սարիբեկյանը, և գնացինք դեպի պլաց, այնուհետև գնացել ենք ավտոպարկ։ Բենիկն ինձ ասաց, որ, կապված երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից, Երևանում տեղի ունեցող ցույցերի համար մեր զորամասից, Կրասնիից ու Շիշկա գյուղի զորամասից բերվել են զինվորներ, մոտ 100-110 զինվոր, կոնկրետ մեր զորամասից, բացի ինձնից ու Բենիկից, այնտեղ էին ժամանել ևս 10 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև 3-4 սպա, նրանց անվանական, սակայն, այժմ չեմ հիշում։ Մենք մինչև 2008թ․ մարտի 1-ը գտնվել ենք այդ զորամասում ու որևէ տեղ չենք գնացել, մեզ դուրս գալ թույլ չէին տալիս, անգամ ես ինձ հետ զինվորական համազգեստ չէի վերցրել, ուստի որդուս ասել էի, որ տնից բերի իմ զինվորական համազգեստը։ Մինչև 2008թ․ մարտի 1-ը ես ու Սարիբեկը հիմնական ժամանակն անցկացրել ենք Բալահովիտի զորամասի ավտոպարկում, զբաղվում էինք մեր զորամասի ԳԱԶ-66 մակնիշի ավտոմեքենայով, քանի որ այն անսարք էր։ 2008թ․ մարտի 1-ին մեր զորամասի սպաները մեզ՝ ինձ ու Բենիկին ասացին, որ գնանք ու մեր զորամասին ամրակցված ԳԱԶ-66 և մյուս զորամասերի ավտոմեքենաները կարգի բերենք, որ պետք է ամբողջ երկրորդ բանակային կորպուսից ժամանած զորքով գնանք դեպի Երևան, մենք կատարել ենք հրամանը, քանի որ ինձ մեքենա ամրակցված չէր, ես, որպես շարքային զինվոր, մեր զորամասի տղաների հետ մեր ԳԱԶ-66 մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտից ուղևորվել ենք դեպի Երևան, ժամը կլիներ մոտավորապես կեսօր, ինձ մոտ ես ամրակցված զենք չեմ ունեցել, իսկ պայմանագրային զինծառայողները ավտոմատներով էին, սակայն դրանց մոդելները ես չգիտեմ։

Նշեմ, որ ես ունեցել եմ մեր զորամասի պահեստում ինձ ամրակցված զենք, սակայն քանի որ ես զորամասից չէի եկել Բալահովիտ, այլ իմ բնակավայրից, այդ իսկ պատճառով էլ ինձ մոտ ամրակցված զենքը չի եղել, ես առհասարակ առանց զենք եմ գնացել Երևան քաղաք։ Երբ հասանք Երևան, գնացինք դեպի Հանրապետության հրապարակ, այնտեղ ահագին մնացինք մեքենաների մեջ, ժամը դարձավ մոտավորապես 17։30-ի կամ 18-ի սահմանները, արդեն մթնշաղ էր․ վարորդներին չգիտեմ, թե ով է հրաման տվել, որ տեղակայվենք Լեոյի փողոցում։ Նշեմ, որ Հանրապետության հրապարակում մենք ծառայություն չենք իրականացրել, այլ գտնվել ենք մշտապես մեքենաների մեջ։ Լեոյի փողոց են մտել Սարյան փողոցի կողմով, Արդանիշի զորամասից հիշում եմ միայն ԳԱԶ-66 մակնիշի մեքենան, այլ մեքենա Արդանիշից չի եղել, իսկ մնացած զորամասերից կլինեին երևի մոտ 6-7 մեքենաներ՝ «Զիլ» և «Ուրալ» մակնիշի։ Մենք՝ վարորդներով, մնացել ենք մեքենաների մոտ, քանի որ մեքենաների մեջ արկղերով փամփուշտներ կային, ու սպաները մեզ ասացին, որ հսկենք այդ արկղերը, իսկ զորքը գնացել է դեպի Պարոնյան փողոցի կողմ, մենք Լեո-Պարոնյան փողոցի խաչմերուկից հեռու էինք մոտ 100 մետր, երբ իջանք մեքենաներից, ես տեսա, որ խաչմերուկի մեջտեղում քաղաքացիական «Պազիկ» տեսակի ավտոբուս էր վառվում, իսկ ժողովրդական մի զանգված գտնվում էր Պարոնյան փողոցում, Լեոյի խաչմերուկից մի քիչ ներքև, հետո կամաց-կամաց ժողովուրդը առաջ եկավ՝ քարեր էին նետում ուժային կառույցների առաջին գծում կանգնած զինծառայողների վրա, առաջին գծում կանգնած էին ոստիկանության զորքերի զինծառայողները, նրանց հետևում կանգնած էին սովորական ոստիկաններ, իսկ նրանց հետևում էլ՝ երրորդ գծում, մեր կորպուսի զինվորներն էին, երբ ժողովուրդը սկսեց մեծ ուժերով վրա գալ, ու առաջին գծում գտնվող ոստիկանական զորքերը սկսեցին նեղվել, ես լսեցի ավտոմատի կրակոցներ, տեսնում էի, որ գնդակները դեպի օդ են կրակվում, հասկացա, որ մեր զորքը, որպեսզի սթափեցնի ժողովրդին, ու նրանք այլևս առաջ չգան, որոշել են կրակել, նշեմ, որ մենք բոլորով՝ Երևան ժամանած 110 ծառայողներով ենթարկվում էինք Մուրադ Աբրահամյանին, բնականաբար, առանց նրա հրամանի ոչ ոք չէր կարող կրակել, հրամանը Աբրահամյանն է տվել, կրակոցներից հետո մեր ընդհանուր զորքը հետ քաշվեց դեպի մեր մեքենաների կողմ, մեր մեքենաներից առաջ էլ կանգնած էին ԲՌԴՄ տեսակի զրահամեքենաներ, որոնք պատկանում էին ռազմական ոստիկանությանը։

Երբ մեր զորքը եկավ դեպի մեր մեքենաների կողմ ու ասֆալտին նստած էին, ժողովուրդը դիմացում մի փոքր հանդարտվել էր, սակայն մեր կողմում խառը վիճակ էր, ծառայողները գնում-գալիս էին, քանի որ վիրավորներ կային ու շտապօգնության մեքենաներ էին ուղեկցում դեպի վիրավորների կողմ, շուխուր ընկավ, որ զոհ կա, բայց չգիտեինք, թե որ ստորաբաժանումից էր զոհը ու ինչից էր զոհվել այդ ծառայողը, հետագայում հեռուստացույցով ես իմացա, որ զոհվածը ոստիկանական զորքերից Տիգրան Աբգարյանն է եղել, սակայն այդ պահին շատ խառն էր, ես չեմ տեսել այդ տղային, քանի որ նա մի քանի շարք առաջ է կանգնած եղել, ուղղակի մեր շարքերում լուրեր տարածվեցին, որ ծառայող է զոհվել, վիրավորներ կան, ու շտապօգնության մեքենաներ էին գնում-գալիս, դրանից հետո մի փոքր հանդարտվեց իրավիճակը, մեր գալուց անցել էր արդեն մոտ 3-4 ժամ, կլիներ ժամը 22։00-ի կամ 22։30-ի սահմանները, ես այդ ժամանակահատվածում կանգնած էի մեր ԳԱԶ-66 մակնիշի մեքենայից մի 10 մետր հեռու, երբ տեսա, որ մեզնից դեպի ձախ ընկած շենքից մոլոտովյան կոկտեյլ գցեցին մեր մեքենաներից «Զիլ-131»-ի վրա, դրանից մեքենայի կտորե ծածկը բռնկվեց մի փոքր, սակայն ամբողջությամբ մեքենան չայրվեց, քանի որ այդ շիշն ընկավ գետնին ու բոցավառվեց, այդ տեսնելով՝ Մուրադ Աբրահամյանը զինվորներին հրամայեց կրակել այդ ուղղությամբ, չեմ հիշում, թե ովքեր էին մեր զինվորներից, կրակեցին շենքի այդ հատվածի ուղղությամբ, մի քանի օչերեդ են կրակել, երևի մոտ 8-9 փամփուշտ են կրակել, դրանից անմիջապես հետո ես տեսա, որ սև համազգեստով մի 4-5 ծառայողներ, ինձ համար անհայտ համազգեստ էր, ես չիմացա, թե որ ստորաբաժանումից էին, մտան այդ շենքի մուտքերից մեկը, տեսանք, որ այդ անձին, որը մեզ վրա էր նետել բոցավառվող նավթանյութով շիշը, բռնեցին ու տարան, սակայն չնկատեցի, թե որ ուղղությամբ։ Հետո մեր ավտոներում նստեցինք ահագին, ապա գիշերը կրկին եկել ենք Հանրապետության հրապարակ ու մնացել ենք մեքենաներում, այդպես երկու օր շարունակ մնացել ենք Հանրապետության հրապարակում, դրանից հետո չգիտեմ, թե ում հրամանով մեզ տարան կրկեսի կողքի «Սպարտակ» սպորտդպրոց, այնտեղ չեմ հիշում՝ 10 կամ 20 օր մնացել ենք, իսկ դրանից հետո կրկին գնացել ենք Բալահովիտի զորամաս, Բալահովիտում մնացել եմ ևս մի քանի օր ու գնացել եմ Արդանիշի զորամաս՝ արդեն հերթով թողնում էին։

Ցանկանում եմ հայտնել նաև, որ երբ մենք գտնվել ենք հրապարակում և «Սպարտակ» սպորտդպրոցում, սնվում էինք ոչ զինվորական ուտելիքներով, մեզ տարբեր մոդելների մեքենաներով, որոնցից հիշում եմ «Ֆորդ» մակնիշի մեքենա, բերում էին ոչ զինվորական ուտելիքներ, մասնավորապես՝ երշիկեղեն, քաղցրավենիք և այլն, բացի դրանից՝ մեզ մեկ անգամ գումար է բաժանվել՝ 50․000 ՀՀ դրամի չափով, չեմ հիշում՝ հրապարակո՞ւմ է այն տրվել, թե՞ սպորտդպրոցում, հիշում եմ, որ գումարները մատյաններով բաժանում էր Արդանիշի ֆինանսական ծառայության պետ Տարոն Սուքիասյանը ու ասում էր, որ այն տրվում է մեզ որպես օգնություն՝ առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար, Տարոն Սուքիասյանն ասում էր, որ այդ գումարները մեզ տրվել է «շեֆ»-ի կողմից՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին։

Դեպքից այլ մանրամասներ չգիտեմ, եթե Դուք հարցեր ունեք, կարող եք ուղղել, ես կպատասխանեմ։

Հարց- Հայտնեք, թե 2008թ․ մարտի դրությամբ ի՞նչ մոդելի հրազեն է ամրակցված եղել Ձեզ։

Պատասխան- Ինչպես նշեցի՝ ես Բալահովիտի զորամաս եմ ներկայացել իմ բնակության վայրից, և ինձ ամրակցված ԱԿ 74 տեսակի ինքնաձիգը եղել է Արդանիշի զորամասի զինանոցում, ես այդ զենքը չեմ վերցրել, երբևէ չեմ էլ կրել, բայց այն փաստաթղթերով ամրակցված է եղել ինձ։

Հարց- Սույն քրեական գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության թիվ 2244-18 եզրակացության համաձայն՝ ԱԿ-74 տեսակի 1552177 համարի ինքնաձիգից է կրակված եղել Երևան քաղաքի Լեոյի փողոցում կատարված դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերված պարկուճներից մեկը, իսկ հիշյալ գործարանային համարով ինքնաձիգը՝ ըստ թիվ 84682 զորամասի թիվ 43 հրամանագրքի՝ ամրակցված է եղել Ձեզ, եթե Դուք չեք ստացել Ձեզ ամրակցված ինքնաձիգը, ապա ինչպե՞ս կբացատրեք, որ դրանից Երևան քաղաքի Լեո փողոցում արձակվել է կրակոց։

Պատասխան- Ես պնդում եմ, որ ես 2008թ․ մարտի 1-ին Լեոյի փողոց եմ գնացել առանց իմ ինքնաձիգի, և որևէ զենք ինձ մոտ չի եղել, հավանաբար, մեկ ուրիշին է հանձնվել իմ զենքը, որը հնարավոր կլինի պարզել մեր զորամասի զինանոցի զենքերի ստացման և հանձնման մատյանով։

Հարց- Արդանիշի զորամասում ծառայելու ընթացքում Դուք սահմանապահ դիրքերում հերթապահություն կամ այլ բնույթի ծառայություն իրականացրե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա հայտնեք, թե այդ ընթացքում ձեզ ամրակցված ինքնաձիգը զինանոցից ստացե՞լ եք, թե՞ոչ։

Պատասխան- Ես դիրքեր եմ բարձրացել միայն փայտ տանելու, կամ տրակտոր ջարդված լիներ, ինչ-որ մասեր տանելու դեպքում, այդ ժամանակ ինձ հետ սպա էր լինում, ու նա իր զենքով էր լինում, այդ իսկ պատճառով ես զենք երբևէ չեմ ստացել, ինձ ամրակցված զենքը ես երբևէ չեմ էլ տեսել։

Հարց- Երբ Դուք կանչվել եք Բալահովիտի զորամաս, հետագայում Երևան քաղաքում ծառայություն իրականացնելիս կամ «Սպարտակ» սպորտդպրոցում երբևէ չե՞ք հետաքրքրվել Ձեզ ամրակցված զենքի վերաբերյալ, չե՞ք հարցրել, թե որտեղ է այն կամ ով է ստացել։

Պատասխան- Քանի որ ես տնից էի եկել, իսկ մյուսները՝ զորամասից, այդ իսկ պատճառով էլ ես զենք չեմ ստացել ու իմացել եմ, որ զենքս պետք է, որ զինանոցում լինի, փաստորեն ինչ-որ մեկն իմ տեղը ստացել է իմ զենքը։

Հարց- Երևան քաղաքում ծառայություն իրականացնելիս կամ Բալահովիտի զորամասում զինված ուժերի հրամանատարներից որևէ մեկն այցելել կամ զրուցե՞լ է զինծառայողների հետ։

Պատասխան- Բալահովիտում գտնվելու ընթացքում, երբ դեռ Երևան չէինք գնացել, մեկ անգամ այցելել է մեզ Յուրի Խաչատուրովը՝ ստուգում էր մեր արտաքին տեսքը, գոհ էր ու առանց որևէ բան մեզ հաղորդելու գնաց՝ միայն ասելով՝ «Մալադեց Մուրադին», իսկ Սեյրան Օհանյանը, երբ եկավ, մեր բանակային կորպուսի անձնակազմի հետ զրույցից՝ մեզ ոգևորում էր՝ ասելով, որ բանակն այս օրերին պետք է կանգնի Գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, ասում էր, որ Երևանում հանցավոր տարրերը խուլիգանություններ են անում, ու պետք է պաշտպանենք հասարակական կարգը։

Հարց- Գործի քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ «Զիլ-131» մակնիշի մեքենայի մեջ գտնվել են 2-րդ բանակային կորպուսի զինվորներ, ովքեր մինչև բոցավառվող նյութը նետվելը կրակահերթ են բացել, ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Ես նման բան չեմ նկատել, միայն հիշում եմ, որ բենզինով շիշը նետելուց հետո մեր զինվորները, չեմ տեսել, թե ստույգ ովքեր, կրակել են բենզինը գցողի ուղղությամբ՝ Մուրադ Աբրահամյանի հրամանով։

Հարց- Հայտնեք, թե Լեո փողոցի շենքերի տանիքներին կամ որևէ այլ տեղանքում դիպուկահարներ նկատե՞լ եք, թե՞ ոչ։

Պատասխան- Ոչ, չեմ նկատել։

Հարց- Հայտնեք, թե Լեո փողոցում ծառայություն իրականացնելիս Ձեզ ծանոթ մարդկանց հանդիպե՞լ եք, թե՞ ոչ։

Պատասխան- Այո, ոստիկանական ծառայողներից նկատել եմ Ճամբարակի բաժնի օպերլիազոր Արմեն Խաչատրյանին, մեկ էլ Վանաձորի բաժնից Արայիկ Վերդյանին, նրանք երկուսն էլ ոստիկանական համազգեստով էին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում