Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի շուտով, հունվարի 28-ին լրագրողների հարցին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանգուցալուծման հնարավոր տարբերակները կքննարկենք վերլուծաբան Գոռ Մադոյանի և քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ: Ինչպես հայտնի է, իշխանությունը շրջանառության մեջ է դրել դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքը, որով կամովին հրաժարականի պարագայում ապահովվում է նրանց աշխատավարձը մինչև թոշակի տարիք: Այդ օրենքն ուժ ունի երկու ամիս, որից մեկն արդեն գրեթե անցել է: Արդյոք դրանո՞վ է սպասվում իրավիճակի մոտալուտ հանգուցալուծում, թե՞ վարչապետը պատկերացնում է այլ հանգուցալուծում։