Thursday, 18 06 2026
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին

Մամեդյարովը Լավրովին է հանձնել Ալիևի «ղարաբաղյան» նամակը

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական կողմին է հանձնել ղարաբաղյան հակամարտությանն առնչվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից հակամարտող կողմերի ղեկավարներին հասցեագրած ուղերձի պատասխանը։

Այս մասին այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.

«Այսօր Էլմար Մամեդյարովն ինձ հանձնեց այդ առաջարկի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի պատասխանը։ Մենք կասկած չունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիսանում է տարածաշրջանային օրակարգի առաջնահերթություններից մեկը»։ Լավրովը նշել է, որ Մեդվեդևը դեռևս չի ընթերցել այդ տեքստը։

Մամեդյարովը հրաժարվել է հրապարակել նամակի մանրամասները. «Ես ամբողջությամբ չեմ հայտնում նամակի մանրամասները։ Այդ նամակը Դմիտրի Մեդվեդևին հասցեագրած իմ նախագահի նամակն է։ Ճիշտ չէր լինի նրա մանրամասների հրապարակումը։

Պետք է սպասել հայկական կողմի պատասխանին։ Ընդհանուր առմամբ, Կազանում արված հայտարարության համապատասխան՝ Ադրբեջանը գտնում է, որ առաջընթաց կա, այն տեսանելի է։ Իհարկե բոլորը կցանկանային, որ այն բեկումնային լիներ, սակայն ամեն դեպքում մենք աստիճանաբար և մշտական ռեժիմով առաջ ենք շարժվում։

Բոլորը հասկանում են, որ ներկայիս իրավիճակն արդեն չի գոհացնում կողմերից և ոչ մեկին, միջնորդներին՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա։ Ներկայիս իրավիճակը սկսել է ձեռնտու չլինել նաև մեր հարևաններին։

Այդ համատեքստում մենք իհարկե պետք է առաջ շարժվենք, որպեսզի «օկուպացված» տարածքների, «էթնիկ մաքրումների», հարկադիր վերաբնակների ու փախստականների խնդիրները մնան անցյալում, որպեսզի դրանով իսկ հնարավորություն ստեղծվի մեր տարածաշրջանի, և առաջին հերթին Ադրբեջանի ու Հայաստանի համագործակցության, բարգավաճման ու զարգացման համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում