Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ատելության մթնոլորտը երբեմն ավելի արագ է տարածվում, քան նախկինում էր

Հաճախ է հնչում կարծիք, որ Հայաստանում ատելության խոսքը վտանգավոր չափերի է հասել։ Տարեվերջին ՄԻՊ-ը նույնպես այդ մասին բարձրաձայնեց։ Սակայն կարծիք կա, որ ատելության խոսքի մասին խոսակցությունները չափազանցված են, քանի որ Հայաստանում իրական ատելության մթնոլորտ եղել է երկու անգամ՝ Հոկտեմբերի 27 ու Մարտի 1-ից հետո։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որ նաև ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրական կարգավորումները քննարկող աշխատանքային խմբի անդամ է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ, որ ատելության մթնոլորտի կամ ատելության խոսքի տարածման մտահոգող ծավալների մասին խոսակցությունները մտացածին են կամ չափազանցված։ Հայաստանում, ըստ նրա, իսկապես հանրային խոսակցության մեջ ցավալիորեն հաճախ կարելի է նկատել ատելության խոսքի տարածման դեպքեր, որոնք մեծ մասամբ ուղղորդված են և թիրախավորում են խոցելի խմբերին կամ անձանց։ «Իհարկե, Հոկտեմբերի 27-ից և Մարտի 1-ից հետո մթնոլորտն ավելի թեժ էր և շիկացած, որը հնարավոր չէ համեմատել ներկա իրավիճակի հետ, երբ հանրությունը հստակ պատասխաններ և պատասխանատվություն էր պահանջում գործող իշխանություններից։ Այնուամենայնիվ, հիմա խոսքի և կարծիքի արտահայտման հարթակներն այլ են և առավել հասանելի, ուստի ատելության մթնոլորտը երբեմն ավելի արագ է տարածվում, քան նախկինում էր»,- նշեց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում կունենանք գործող մեխանիզմ, որով հնարավոր կլինի պայքարել ատելության խոսքի դեմ՝ որևէ կերպ չվնասելով խոսքի ազատության իրացմանը։ «Սա նաև մեր խմբակցության և կառավարող քաղաքական ուժի մոտեցումն է»,- ասաց նա։

Հարցին՝ օրենսդրական կարգավորումը կարո՞ղ է զսպաշապիկ հանդիսանալ ատելության խոսքի տարածման համար, պատգամավորը նշեց, որ օրենսդրական կարգավորման նպատակը, այո, լինելու է հնարավորինս սահմանափակել ատելության խոսքի տարածումը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ չկան իրականացված ուսումնասիրություններ, որոնք հնարավորություն կտային համեմատել այսօրվա իրավիճակը Մարտի 1-ի կամ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների հետ։

«Այո, այն ժամանակ էլ ատելության խոսքը տարածված է եղել, բայց շատ մոտավոր դիտարկումներով կարելի է ասել, որ հեղափոխության և հետհեղափոխական շրջանում այնպիսի ծավալների հասավ, որ համադրելի է այն ժամանակների հետ։ Բայց ստույգ ասել՝ որ ժամանակում է ավելի շատ եղել, համենայնդեպս կարելի է ասել, որ հետհեղափոխական շրջանում ատելության խոսքի ծավալները համադրելի են այն ժամանակների հետ»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Ինչ վերաբերում է օրենսդրական նախաձեռնությանը, ապա, ըստ Մելիքյանի, շատ բարդ հարց է, և առայժմ ատելության խոսքի որևէ հասկացություն, որը կբավարարեր պրոֆեսիոնալ առումով փորձագետներին, չի եղել, և շատ բարդ է ձևակերպումը տալ։ «Բարդությունն այն է, որ որևէ սահմանափակում կիրառելիս շատ մեծ է վտանգը, որ կսահմանափակվի խոսքի ազատությունը, և կստացվի, որ մի հարցը լուծելու հաշվին մենք վնաս ենք տալիս ավելի լուրջ նշանակություն ունեցող իրավունքին»,- հավելեց Աշոտ Մելիքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում