Հանգստյան օրերին՝ հուլիսի 15-17-ը, «Հարի Փոթերը և մահվան պարգևները. մաս 2-րդ» ֆիլմը դարձել է հյուսիսամերիկյան վարձույթի առաջատարը: Փոքրիկ մոգի մասին ֆիլմի վերջին մասը կարողացել է իր հեղինակներին բերել 168.55 միլիոն դոլար՝ շնորհիվ վաճառված տոմսերի, ինչը նոր ռեկորդ է հանգստյան օրերին հավաքած գումարների չափով:
Ավելի վաղ Հարի Փոթերի մասին ֆիլմը կարողացել էր սահմանել ռեկորդ առաջին օրը ստացած շահույթով` 92.1 միլիոն դալոր:









































