Բոլիվիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Երկո Նունյեսը հայտարարել է, որ երկիրը դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ` այդ երկրի թշնամական դիրքորոշման պատճառով:
Այդ մասին հայտնում է RIA Novosti- ն:
Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը պայմանավորված է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլայի վերջին հայտարարություններով, ինչպես նաև մշտական թշնամանքի և «Բոլիվիայի սահմանադրական կառավարության հասցեին անընդհատ վիրավորանքներով»: