Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

VOA. «Հայաստանի դեպքում հույսը վառ է մնում». Դարոն Աճեմօղլու

Շնորհակալություն հարցազրույցի մեր խնդրանքն ընդունելու համար: Սկսեմ ընդհանուր հարցից: Ի՞նչ կարգավիճակում է Հայաստանի հետ Ձեր համագործակցության հեռանկարը: Հիշում եմ ՝ դուք ակտիվորեն ներգրավված էիք, ձեզ հետ կապ էր հաստատել երկրի վարչապետը խորհուրդներ ստանալու համար:

Հայաստանը կարևոր անցումային փուլում է, եւ ես շատ հետաքրքրված եմ ու հույսով լցված: Ուրախ կլինեմ օգնելու, սակայն խնդիրն այն է, թե որքան արդյունավետ կարող եմ օգնել: Դժվար է օգտակար լինել, երբ երկրից դուրս ես ու կտրված ամենօրյա բովանդակությունից: Ես զրուցել եմ վարչապետ Փաշինյանի ու նրա կառավարության այլ անդամների հետ:

Կարծում եմ այս փուլում դեռևս չենք գտել այն ճանապարհը, թե ինչպես կարող եմ օգտակար լինել Հայաստանի համար, հատկապես տեղի ինստիտուտների զարգացման հարցում, որը կարծում եմ ամենակարևոր հիմնախնդիրն է, որի հետ առնչվում է երկիրը:

Հիմնվելով Ձեր փորձառության ու Հայաստանի մասին տեղեկացվածության աստիճանի վրա՝ ի՞նչ խորհուրդ կարող եք տալ,՝ հաշվի առնելով նաև վերջին մեկ տարվա զարգացումները: Հասկանալի է, որ այդքան շատ չեք հետևել հայաստանյան զարգացումներին, բայց ընդհանոր առմամբ, ի՞նչ կարող եք խորհուրդ տալ:

Կարծում եմ հարցը պետք է տարանջատել երկու մասի: Առաջինը՝ ի՞նչ մարտահրավերների ենք առերեսվում, որին առերեսվում է միջին եկամուտ ունեցող յուրաքանչյուր երկիր: Եվ երկրորդը` ի՞նչ առանձնահատկություններ ունեն հայաստանյան խնդիրները:

Սկսեմ երկրորդ հարցից: Կարծում եմ Հայաստանն առաջ էր շարժվում նույն ուղով, որով անցնում են հետխորհրդային երկրները: Այն ուներ լավ կրթված աշխատուժ, սակայն` թույլ ինստիտուտներ, որոնք զավթվել էին և չարաշահվել կոռումպացված քաղաքական գործիչների կողմից, ինչի արդյունքում կոռուպցիան դարձել էր լայնածավալ:

Արդյունքում ժողովրդավարությունը չկայացավ, և երկիրն այդպես էլ չօգտագործեց իր ողջ ներուժը: Ուստի Հայաստանի համար կարևոր հարցերից է կարգավորել ինստիտուցիոնալ այս խնդիրները:

Կարևոր է հասկանալ, թե որտեղ են ինստիտուտների թույլ կողմերը և համախմբել մարդկանց իրականում անկախ, առողջ ինստիտուտներ ձևավորելու հարցի շուրջ ինչպես դատաիրավական համակարգում, այնպես էլ քաղաքական հարթակում, որը պետք է լինի մրցակցային:

Դատաիրավական համակարգը պետք է լինի արդյունավետ, ոչ կոռումպացված ու զերծ` գաղափարախոսական ազդեցությունից: Դա նշանակում է նաև, որ տնտեսական ոլորտում պետք է լինեն հավասար հնարավորություններ բնակչության համար: Այն պետք է դաշտ ստեղծի մարդկանց ազատ մրցակցության համար, իսկ տեղական ու օտար ընկերությունները պետք է հավասարապես օգտվեն ռեսուրսներից և մասնակցեն արդյունավետորեն երկրի տնտեսական կյանքին:

Դա իհարկե ավելի հեշտ է ասել, քան իրականացնելը: Եվ դրա մասին կարող ենք խոսել մի փոքր ավելի ուշ: Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր տնտեսության իրական մարտահրավերները մոտակա երկու տասնամյակում կապված են լինելու համաշխարհային տնտեսության տարբեր մեծ փոփոխությունների և նոր գործիքների ի հայտ գալու հետ:

Շատ զարգացող երկրներ դեռևս չեն ներգրավվել այս գործընթացում: Այդ փոփոխություններից մեկը ավտոմատացումն է, իսկ մյուսը՝ ապրանքների շուկայի աճող գլոբալիզացումը:

Ի՞նչ է դա նշանակում միջին եկամուտ ունեցող շատ երկրների համար. Բազմաթիվ ոլորտներում, ուր այս զարգացող երկրները ունեցել են համեմատական առավելություններ, գալիք տասնամյակներում կկորցնեն դրանք: Եթե ուսումնասիրեք 60-ականների, 70-ականների, 80-ականների, 90-ականների կամ 2000-ականների տնտեսական աճը, որը տեղի է ունեցել Հարավային Կորեայում, Թայվանում, Չինաստանում, Վիետնամում, ապա դրանք բոլորը սկիզբ են առել էժան աշխատուժի պայմաններում, ուստի այդ երկրները առավելություն էին ստանում եվրոպական կամ ամերիկյան ընկերությունների հանդեպ: Դա հնարավորություն էր ընձեռում զարգացնելու տեխնոլոգիներն ու փոխկապակցելու ոլորտները:

Թե ավտոմատիզացումը եւ թե գլոբալիզացիան ամեն ինչ է՛լ ավելի բարդ են դարձնելու: Այսպես, Չինաստանն արդեն իսկ գրավել է բազմաթիվ ապրանքների արտադրությունը, որոնք կարող էին արտադրել Հայաստանի նման միջին եկամուտ ունեցող երկրներe: Իսկ ավտոմատիզացիան իր վրա է վերցնում թե արտադրության եւ թե ծառայությունների բազմաթիվ ոլորտներ:

Ուստի, երկրները ստիպված են լինելու շատ ավելի քրտնաջան աշխատել իրենց տնտեսական նիշան գտնելու համար: Համեմատության համար ասեմ՝ Հայաստանը սկսել է անցման գործընթացը շատ կիրթ աշխատուժով: Ուստի, դա առավելություն է տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սակայն, անշուշտ տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն աշխարհի առաջատարը չէ: Եւ նույնիսկ եղած առավելությունները Հայաստանը դեռեւս լիարժեքորեն չի շահագործել:

Իսկ ապագան էլ ավելի լուրջ մարտահրավերներով լի է լինելու: Այս պայմաններում ուզում եմ հատկապես կարեւորել հաստատությունների, ինստիտուտների դերը, քանի որ, դրանք պետք է բավականաչափ հզոր լինեն, որպեսզի Հայաստանի նման երկիրը պատրաստի բավարար մարդկային կապիտալ, մասնագետներ, գործարարներ եւ այլ անհրաժեշտ ռեսուրսներ:

Շատ կարեւոր է նաեւ դատաիրավական համակարգը, հասարակական ծառայությունների ոլորտը եւ բիզնես միջավայրը, քանի որ հենց դրանց օգնությամբ է հնարավոր քայլ անել դեպի նոր տնտեսական գործունեության ոլորտ, որը մի քայլ առաջ կլինի ներկայումս տիրող գլոբալիզացիայից եւ զարգացած տնտեսություններից: Այս ամենը նեղացնում է հաջողության հնարավորությունները միջին եկամուտ ունեցող Հայաստանի նման երկրի համար:

Դուք ասացիք, թե ինչ է պետք անել, սակայն՝ ինչպե՞ս անել այդ ամենը: Հայաստանի կառավարությունն օրինակ հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքար, արտագաղթը կարծես նվազել է, իշխանությունները փորձում են նոր դատաիրավական համակարգ կառուցել: Սակայն, շատ դեպքերում դա լիարժեք չի ստացվում: Ուստի, ասացե՛ք, ինչպե՞ս անել, որ հաջողություն արձանագրվի:

Կա կոռուպցիայի դեմ պայքարի մի ձեւ, ես այն անվանում եմ Չինաստանի Սի Ծինպինի պայքարի ոճը. Դու դարձնում ես կոռուպցիան ծայրահեղ առաջնահերթություն: Բայց հետո դու մեղադրում ես քո բոլոր հակառակորդներին եւ թշնամիներին կոռուպցիայի մեջ: Դու վերահսկում ես դատարանները, որպեսզի դրանք հետապնդեն նրանց, մինչդեռ քո գլուխն ազատ է: Իմ համոզմամբ, սա միանշանակ կոռուպցիայի դեմ պայքարի ճիշտ ոճը չէ՝ երկու կարեւորագույն պատճառով:

Առաջինը՝ այն արմատախիլ չի անելու կոռուպցիան, քանի որ կոռուպցիան մնալու է քո թիմի շարքերում: Սակայն, երկրորդը, դա իրականում ոչ թե ամրապնդելու է, այլ՝ թուլացնելու երկրի ինստիտուտները, քանի որ երկրի հաստատությունների հզորությունն ուղղակիորեն կապված է դրանց անձնավորված չլինելու հետ:

Ուստի, եթե հզոր առաջնորդ կամ ուժ վերահսկելով ինստիտուտները թշնամիների դեմ է պայքարում, դա թուլացնում է այդ ինստիտուտները: Հայաստանի համար, իմ կարծիքով, վտանգն այն է, որ այս ուղին բաց է մնում:

Վերջին հարցը՝ արդյոք դուք շարունակում եք լավատես մնալ. Հաշվի առնելով նախորդ տարվա զարգացումները, հաշվի առնելով ձեր նկարագրած գլոբալ պատկերը եւ որ մարտահրավերները միայն ավելանալու են, արդոք դուք շարունակում եք լավատես մնալ Հայաստանի զարգացման հարցում:

Կարծում եմ, որ՝ այո: Ես շարունակում եմ հույս տեսնել: Լավատես եմ մի քանի հիմնական պատճառներով, բայց մինչ դրանք թվարկելը ցանկանում եմ կրկին ընդգծել իմ կարծիքով հիմնական մարտահրավերը Հայաստանի համար:

Զարմանալի չէ, որ երկու տասնամյակ տեւած ինստիտուցիոնալ ձախողումից եւ անձնավորված քաղաքականությունից հետո, Հայաստանում շատ բարդ է փոփոխության հասնելը: Մարդկային կապիտալը Հայաստանի զարգացման բանալին է, իսկ ինչպես գիտենք անցյալում Հայաստանը կորցրել է հսկայական մարդկային կապիտալ, քանի որ երկրում իրավիճակն այնքան վատ էր, որ մարդիկ այն լքում էին: Հաճախ, հեռանում էին լավագույնները, հեռանում էին երիտասարդները:

Ուստի, այն փաստը, որ արտագաղթը դանդաղել է եւ որ հատկապես երիտասարդների շրջանում խանդավառություն կա, հույս է ներշնչում: Երկրորդը, Փաշինյանի կառավարությունն իշխանության է եկել հանրության լայն շրջանի կողմից աջակցության արդյունքում, ինչպես եւ Զելենսկիի կառավարությունն Ուկրաինայում: Ուստի, այդ փաստը վկայում էր, որ հիմնարար ձեւափոխման պահանջ կա հասարակությունում: Այդ պահանջը, հատկապես երիտասարդների շրջանում, անչափ կարեւոր է:

Երրորդը, գովելի է, որ Հայաստանը ճանաչել է, որ ապագան սոցիալիզմի մեջ չէ, որ ապագան հին աշխարհընկալման մեջ չէ, այլ ապագան տեխնոլոգիաներն են, ապագան շուկաներն են, ապագան այն կառավարություններն են, որոնք իրականում օգնում են մարդկանց:

Կարծում եմ Հայաստանի հասարակության շրջանում համընդհանուր համաձայնություն կա, որ պետք է ուղղված լինել շուկայի պահանջների վրա, միեւնույն ժամանակ, ունենալով իշխանություն, որը կապահովի հանրային ծառայությունների վերաբաշխումը, այսպես ասած, հին ոճի որոշ հատկանիշներ ունեցող տնտեսություն, որն ուղղված է սակայն 21-րդ դար:

Միավորեք այս երեք հատկանիշները եւ կտեսնեք, թե ինչու եմ լավատես: Թվարկված փաստերը հույսի հիմք են տալիս: Միեւնույն ժամանակ, ինչպես ասացի, այդ բարեփոխումներն անհրաժեշտ է իրականացնել: Դա հատկապես վերաբերում է հզոր ինստիտուտների կառուցմանը, մի բան, որն իրոք բարդ է:

Շատ շնորհակալություն հարցազրույցի համար:

– Ես նույնպես շնորհակալ եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում