Թուրքիայի արևելքում 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդվում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում: Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ․ կան հարյուրավոր տուժածներ:
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 17.55-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկու կիլոմետր խորության վրա, Գազիանթեփ քաղաքից 210 կմ դեպի հյուսիս-արևելք:
Նշվում է, որ ցնցումները զգացվել են ամբողջ երկրում, ինչպես նաև Իրաքում, Իսրայելում և Սիրիայում: