Աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկը՝ ամերիկյան Goldman Sachs-ը, IPO չի կազմակերպի այն ընկերությունների համար, որոնց տնօրենների կազմում չկա առնվազն մեկ կին կամ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձ: Գեյերի հետ կանանց հավասարեցումը կսկսվի այս տարվա ամռանը: Այս մասին հայտարարել է բանկի գլխավոր տնօրեն Դեյվիդ Սողոմոնը Դավոսում անցկացվող տնտեսական ֆորումի ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է CNBC-ն:
Սա վերաբերում է նաև «մաշկի ոչ սպիտակ գույն» ունեցող մարդկանց: «Մինչև 2021 թվականը մենք կպահանջենք, որ խորհրդում երկու նման մարդ լինի»,- ասել է Սողոմոնը: