Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:
«Ինչո՞վ է պայմանավորված հեռավար կրթության ներդրումը, ինչո՞ւ առանձին օրենք չի ներկայացվում»,- ԿԳՄՍ նախարարին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ օնլայն ուսուցումը միտո՞ւմ է դառնում. «Մենք գնում ենք նրան, որ հեռավար կրթությունը դառնա առանձին բլո՞կ համակարգում»:
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հեռավար կրթությունը հրամայական է. «Մասնագետներ չկան»:
Մանրամասները՝ տեսանյութում: