Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի կարողացել զսպել արցունքները Իսրայելում Բլոկադայի հերոսների հուշարձանի բացման արարողության ժամանակ: Միջադեպի մասին տեսանյութը հրապարակել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Դմիտրի Սմիրնովը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է նախարարը սրբում աչքերը և ուղղում ակնոցները: «Լավրովին ստիպեցին լաց լինել», – նշել է լրագրողը:
ՌԴ ԱԳ նախարարը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գտնվում է Երուսաղեմում: Ռուսաստանի ղեկավարի՝ Իսրայել կատարած այցը համընկնում է Կարմիր բանակի կողմից Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի (Աուշվից-Բիրկենաու) ազատագրման 75-ամյակի տոնակատարության և Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա հետ: