Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«20 հազար դրամ տուգանքը 30 հազար դարձնելը չի աշխատելու: Պետք է ստեղծենք մոտիվացիա՝ ինչու պետք է աշխատող մարդը զորակոչվի վարժանքների: Չպետք է հույսը դնել հայրենասիրության վրա, որովհետև դա չի աշխատել: Պետք է լուծել լրացուցիչ հարգանքի, լրացուցիչ ֆինանսական խնդիր»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ մոտիվացիան ավելի լավ կաշխատի, քան տուգանքը:
Մանրամասները՝ տեսանյութում: