Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Այս փոփոխությունը չի լուծելու համատիրությունների հետ կապված հարցերը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ Երևան քաղաքի մոդելը լավագույնը չէ այսպիսի փոփոխությունների համար, և մարզերում, միևնույն է, մնալու են նույն խնդիրները. «Եթե շաբաթ-կիրակի, օրինակ, որևէ բազմաբնակարան շենքում ջրի խողովակի խնդիր առաջանա, ի՞նչ պիտի անի համատիրությունը՝ գումարի կանխիկացման խնդիր կառաջանա, որովհետև բանկերն այդ օրերին չեն աշխատում»:
Մանրամասները՝ տեսանյութում: