Ամերիկյան RMS Titanic Inc. ընկերությունը մտադիր է խորտակված «Տիտանիկից» հազվագյուտ արտեֆակտ դուրս բերել՝ հեռագրական հաղորդիչ: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Նշվում է, որ ընկերությունն արդեն դիմել է ԱՄՆ Արեւելյան Վիրջինիայի շրջանային դատարան, որպեսզի հետազոտություններ կատարել համար թույտվություն ստանա: Նախատեսվում է, որ աշխատանքները կիրականացվեն նավի խորտակման վայրում: Պետք է նավից դուրս բերվի հաղորդիչը, որը գտնվում է նավախցիկում:
Սակայն փորձագետներն ըզգուշացնում են, որ նվախցիկի վիճակը տարեց տարի ավելի է վատանում: Ինչպես կարծում է մասնագետ Պարկս Ստիվենսոնը, եթե այժմ հնարավոր չլինի բարձրացնել հաղորդիչը, ապա այն «կթաղվի այնտեղ»:
Հեռագրական հաղորդիչը Marconi ընկերության անլար սարքավորում է: Կարծիք կա, որ հենց այդ հաղորդիչից է նավի խորտակման մասին ահազանգն ուղարկվել: