Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
Քվեարկությունները սկսելուց առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ասաց. «Ես ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ Դուք չեք ապահովում Ազգային ժողովի բնականոն գործունեությունը. ԱԺ ¼ ստորագրություններ են հավաքվել, հանձնաժողովը ստեղծվել է, սակայն չի կարող գործել՝ այն չունի կազմ: Ի՞նչն է Ձեզ խանգարում, ինչո՞վ Ձեզ օգնենք, որ կարողանաք ապահովել ԱԺ բնականոն աշխատանքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































