Բողոքող տղամարդուն, որը աջակցություն էր ցուցաբերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, դուրս են հրավիրել ԱՄՆ սենատի այցելուների համար նախատեսված դահլիճից, որտեղ տեղի են ունենում ամերիկյան առաջնորդի իմփիչմենթի հարցով լսումները։ Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը։
Ինչպես հայտնի է դարձել, կարգազանցին դուրս բերելուց հետո ձեռնաշղթաներ են հագցրել և տարել են։
«Հանեք Թրամփի վրայից մեղադրանքները»,- բղավել է տղամարդը՝ խանգարելով ներկաներին։ Նշվում է, որ այդ ընթացքում ներկայացուցիչների պալատի պատգամավոր Հակիմ Ջեֆրիսը, որը մեղադրող կողմն է ներկայացնում, ստիպված է եղել ընդհատել իր ելույթը։










































