Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Նախարարը խոսել է օրինականության հաստատման և ոչ թե զորքով ընդդիմության հանրահավաք ճնշելու մասին

Խորհրդարանում բանավեճերի առիթ տված Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին անդրադարձավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անելով ուշագրավ հայտարարություն. «Պետությունն այս պահին այնքան հզոր է, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնա։ Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք։ Եվ թող մեկը փորձի իր բախտն ու փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել»։

Հասարակական-քաղաքական դաշտում նախարարի այդ հայտարարությունը բուռն արձագանք է ստացել։ Շատերի դիտարկմամբ՝ Բադասյանը բացահայտ սպառնալիք է հնչեցրել և, ըստ իրենց՝ խնդրահարույց օրենքներն իշխանությունները պատրաստվում են բիրտ մեթոդներով իրականացնել և ոչնչով չեն տարբերվում նախկին իշխանություններից։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ արդարադատության նախարարը պետք է իր միտքը մինչև վերջ պարզաբաներ։ «Ըստ իս՝ նա ցանկացել է խոսել այդ միջոցների մասին առհասարակ։ Բայց քանի որ մեր հանրությունը շատ երկար եղել է ոստիկանության բռնի ուժի ներքո և դեռ ամբողջությամբ վարժված չէ այս նոր իրավիճակին, պետք էր ավելի հստակ խոսել։ Չգիտեմ, թե ովքեր են քննադատողները, բայց շատ արագ ամեն ինչ վերհիշվում է, շատ քիչ ժամանակ է այդ մթնոլորտից անցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ալեքսանյանի՝ նախարարը խոսել է օրինական միջոցներից և պետք է պարզապես մինչև վերջ պարզաբաներ, որպեսզի հասկանալի լիներ ու շահարկումների տեղ չտար։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ պետության օրինական իրավունքն է անհրաժեշտության դեպքում նաև այդ մեխանիզմներով հասարակական կարգ ու օրինականություն հաստատել։ «Խնդիրը հետևյալն է. այդ միջոցները կիրառվում են օրենքի շրջանակներո՞ւմ, թե՞ օրենքի խախտումով։ Մենք միայն սրանով կարող ենք եզրակացություն անել՝ դա սպառնալի՞ք է, իշխանության չարաշահո՞ւմ, թե՞ օրինականության հաստատում։ Եթե մենք խոսում ենք քրեական ենթամշակույթի մասին, ապա մենք գիտենք, թե սրա դրսևորումները մեր հասարակական-քաղաքական կյանքում ինչ հետևանքներ են ունենում։ Անկասկած է՝ եթե ինքնակարգավորման մեխանիզմներ չկան հանրային ինստիտուցիոնալ առումով, ապա պետությունը պետք է կիրառի կարգավորման իր իրավական լծակները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ արդարադատության նախարարի հայտարարությունը պետք է դիտարկել վերը նշվածի համատեքստում. «Առ այն, որ պետությունը հավաստիացնում է, որ ունի ուժ օրինականություն ու իրավականություն ապահովելու՝ ընդհուպ քրեակատարողական հիմնարկներում»։

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ նախկին իշխանությունների հետ համեմատականները տեղին չեն։ «Եթե արդարադատության նախարարությունը հայտարարեր, որ ոստիկանության զորքով կճնշեն հանրահավաքներ, քաղաքական ընդդիմախոսներին՝ դա կարող էր սպառնալիք դիտարկվել։ Բայց երբ հայտարարում են, որ ոստիկանության զորքով իրենք ի զորու են կարգուկանոն, օրինականություն հաստատել քրեակատարողական հիմնարկներում, ապա ոչ միայն անհեթեթ է դա որպես սպառնալիք դիտարկելը, այլ հակառակը՝ այդպիսի հավաստիացում պետությունը պետք է անի և վատ է, եթե պետությունը չունենա այդ կարողությունը ու չկարողանա իրականացնել իր պարտականությունը՝ օրինականություն ապահովել քրեակատարողական հիմնարկներում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում