Tuesday, 14 05 2024
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է

Բոլոր անվտանգության ղեկավարները անցնում են Մոսկվայով․ պետք է այս խնդիրը հաղթահարենք

Ի՞նչ կարող է նշանակել հսկայածավալ գաղտնի տեղեկատվության տիրապետող նախկին պաշտոնյաների անհասկանալի մահը, և այս երևույթն ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ պետության համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս և մի շարք այլ հարցերի անդրադարձան քաղաքագետ Արմեն Վարդանյանը, «ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության համահիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ Անցած շաբաթ Պարույր Սևակի փողոցի իր բնակարանում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին։ Քննչական կոմիտեի կողմից անցկացված քննության արդյունքում ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։

Արմեն Վարդանյանի խոսքով՝ քաղաքական սպանություններ եղել են Հայաստանի ամբողջ պատմության մեջ և իրենց հետքն են թողել. «Իշխանության համար այս խնդրի բացահայտումը պատվի հարց է: Եթե այդ սպանությունները չեն բացահայտվում, ապա որոշ խմբեր, կուսակցություններ սլաքներն ուղղում են իշխանության վրա: Այժմ էլ այդպիսի ակնարկներ կան: Իշխանությունը պետք է ամեն կերպ բացահայտի այս սպանությունները կամ ինքնասպանությունները, որպեսզի շահարկումներ չլինեն»:

Քաղաքագետը նկատեց, որ վարչապետը հայտարարությամբ հանդես չեկավ և ցավակցական ուղերձ չհղեց ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ հսկայածավալ գաղտնի, բացառիկ տեղեկատվության տիրապետող նախկին պաշտոնյաները պետք է գտնվեն պետության հովանու ներքո, նրանց անվտանգությունը պետք է պահպանվի, որպեսզի ֆիզիկապես չոչնչացվեն:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այլ երկրներում նախկին ԱԱԾ ղեկավարներին, պաշտպանության նախարարներին, գլխավոր դատախազներին և երկրի անվտանգության հետ առնչվող, գաղտնի տեղեկատվության տիրապետող այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին թույլ չի տրվում երկիրը լքել, այլ առաջարկվում է որևէ աշխատանք, Սուրեն Պետրոսյանը նշեց, որ այդ հարցը պետք է կարգավորվի օրենսդրորեն, ոչ թե քաղաքական կամքով. «Պետք է գործի հստակ օրենսդրություն, որը պետք է ոչ թե իրավիճակային խնդիր կարգավորի, այլ հեռանկարային»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում