Դոնի Ռոստովի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդ թռչող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին հղումով:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 93 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամները:
Նշվում է նաև, որ վթարային վայրէջքի պատճառ է հանդիսացել վառելիքի ցուցիչի ակտիվացումը:
Գործակալության տվյալներով՝ տուժածներ չկան: