Ադրբեջանի պետական նավթընկերությունը (SOCAR) բելառուսական կողմի հետ բանակցություններ է վարում այդ երկրին ադրբեջանական նավթի մատակարարման շուրջ: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 21-ին հայտարարել է, որ Մինսկը ՌԴ-ի այլընտրանքային շուկաներից նավթ է գնելու համաշխարհային գներով: «Ներկայում ես ձեզ կարող եմ հայտնել, որ բանակցությունները շարունակվում են»,-ասել է Ահմեդովը: