Friday, 26 04 2024
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում

Նոր անուն հայկական շուկայում․«Bolt»-ը այսուհետ հասանելի է նաև հայաստանցիների համար

Նոր անուն հայկական շուկայում․ Աշխարհի 150-ից ավելի քաղաքներում գործող Bolt երթևեկության հավելվածը այսօրվանից հասանելի է նաև Երևանում։ Արագ, հարմարավետ ու մատչելի սպասարկում նախընտրող ուղևորները կարող են ներբերռենլ կանաչ հավելվածը և օգտվել Bolt-ի ծառայություններից։ Ընկերությունը շահավետ աշխատանքային պայմաններ է առաջարկում նաև վարորդների համար։

 

«Bolt» ընկերությունը հիմնադրվել է դեռևս  2013թ-ին՝ Էստոնիայում՝ Մարկուս  Վիլլինգի  կողմից։ «Bolt»-ը ըստ «Ֆայնեշլ Թայմզ»-ի՝  հանդիսանում է ամենից արագ զարգացող տրանսպորտային ընկերություններից մեկը թե´ Եվրոպայում, թե´ Աֆրիկայում։

««Bolt» ընկերության հիմնական նպատակն է լինել էֆեկտիվ, այսինքն՝ մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու դեպի էֆեկտիվություն, որը հնարավորություն  է տալիս ավելի լավ պայմաններ առաջարկել  թե´  վարորդների, թե´ ուղևորների համար։ Մենք վերցնում ենք միջազգային փորձը, ադապտացնում ենք այն մեր լոկալ շուկայի համար, գտնում ենք հնարավոր էֆեկտիվ  սխեմաներ և այդ ամենը բերում է նրան, որ թե´ վարորդներն են շատ գումար աշխատում այս հավելվածի միջոցով, թե´ ուղևորներն ավելի լավ պայմաններով են օգտվում այսպիսի ծառայությունից։ Որպես օրինակ՝ կարող եմ ասել, որ մենք առաջարկում ենք ամենացածր միջնորդավճարը՝ 10 %-ի չափով, որը ներկա դրությամբ շուկայում այլ մրցակիցներ չունի»,-  «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց ««Bolt» ընկերության հայաստանյան ներկայացուցչության գործառնական ղեկավար Շահեն Աբրահամյանը։

Էստոնական այս  ընկերությունը, մուտք գործելով հայկական շուկա, ոչ միայն արագ ու մատչելի է դարձնելու մարդկանց տեղաշարժը քաղաքում, այլ նաև  ստանձնելու է պատասխանատվություն քաղաքի բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ։ Ընթացիկ տարում ընկերությունը հայտարարել է լայնամասշտաբ բնապահպանական նախաձեռնության մասին, որը հայտնի է «Կանաչ ռազմավարութուն» անվամբ։

Աբրահամյանի խոսքով՝ «Bolt» ընկերությունը բավականին պատասխանատու ընկերություն է նաև բնապահպանական առումով․ անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայտարարվել է  «Կանաչ» նախագծի մասին, որի հիմնական նպատակն է չեզոքացնել ածխածնի արտանետումները, որը ստեղծվում է հավելվածի օգտատերերի օգտագործման արդյունքում: «Aյսինքն ավելի կոնկրետ՝ համագործակցում ենք «Natural Capital Partners» ընկերության հետ, որը միջազգային մեծ համբավ ունեցող ընկերություն է և նրանք օգնում են մեզ հաշվարկել ամբողջ ածխածնի արտանետումները, որոնք գոյանում են մեր գործունեությունից և  դրանց չեզոքացման համար մենք համագործակցում ենք վերականգնվող էներգիայի տարբեր պրոյեկտների հետ։ Կոնկրետ այս ուղղությամբ տվյալ  պահին  ունենք երկու նախագիծ՝ Հյուսիսային Աֆրիկայում և Արևմտյան Հնդկաստանում, մասնավորապես Հնդկաստանում ունենք քամու, իսկ Աֆրիկայում արևային էներգիայի կայանների հետ աշխատելու նախագծեր, այսինքն ընդհանուր առմամբ փորձում ենք այնպես անել, որ այդ արտանետումների արդյունքում գոյացած վնասը  չեզոքացվի վերականգնվող էներգիայի միջոցով։ Մոտակա 5 տարվա ընթացքում պատրաստվում ենք 10 միլիոն եվրոյի չափով ներդրումներ կատարել հենց այս ուղղությամբ»։

Այն, որ  նախագիծը Հայաստանում ևս մեծ հաջողություններ է արձանագրելու՝ թիմի անդամները  չեն տարակուսում։

Թեև այս պահին «Bolt»-ի հայաստանյան ներկայացուցչության աշխատանքային թիմը բաղկացած է 12 անդամից, սակայն ընկերության ներկայացուցիչները  վստահեցնում են՝ առաջիկայում ընդլայնելու են իրենց գործունեության շրջանակը և  ավելի ու ավելի են կատարելագործելու մատուցվող ծառայության որակը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում