Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Իրավաբանական անձանց գրանցման մասին օրենքի նախագիծը:
«Մենք այս օրինագծով ԶԼՄ-ներին իրավունք ենք տալիս, բայց խուսափում ենք պատասխանատվության կանչելուց՝ մտածելով, թե խոսքի ազատության խնդիր կա»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ երբ մամուլը սուտ ու կեղծիք է տարածում, ոչ մի քայլ չի արվում. «Եվ դա բերում է բացարձակ թողտվության: Մամուլի միջոցներից մաղձ է թափվում: Այդ մամուլի միջոցներն են երկրում ատելության մթնոլորտ տարածում՝ մենք չենք տարածում, ընդդիմությունը չի տարածում»:
Մանրամասները՝ տեսանյութում: