Friday, 26 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը

Կա վիրտուալ Հայաստան, կա՝ իրական․ իշխանությունն ապրում է վիրտուալում․ Էդգար Բաղդասարյան

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ լրատվամիջոցների թափանցիկության խնդրին՝ մասնավորապես նշելով. «Մեր երկրում հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը նշեց. « Լրատվական դաշտում տիրող իրավիճակը խայտառակություն է. 90 տոկոսը լրատվամիջոց կոչվելու իրավունք չունեն. նեղ քաղաքական, նեղ կուսակցական կամ նեղ կլանային հարցեր լուծող կազմակերպություններ են, այսպես շարունակել չի կարելի: Թե ինչ գործիքներով, չեմ կարող ասել, բայց պետք է դաշտը կարգավորվի, ցենզուրա պետք է լինի, դա անխուսափելի է»:

Վարչապետի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ այսօր այստեղ նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան. «Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»»:

Էդգար Բաղդասարյանը նշեց, որ որոշ չափով համամիտ է այս տեսակետին. «Սրա ակունքները գալիս են շատ խորքից՝ 90-ականների վերջից, երբ իշխանությունը հասկացավ, որ պետք է ունենալ ուժեղ լրատվամիջոցներ, որոնց միջոցով ամեն ինչ կարող է անել… Իշխանությունը դա արեց օլիգարխների ձեռքերով, բոլորս գիտենք՝ որ լրատվամիջոցն ումն է: Դա որքանով է նպաստում դաշտի զարգացմանը, Հայաստանի զարգացմանը, կարծում եմ՝ ոչ թե նպաստում է, այլ ավելի շատ քայքայում է»:

«Կան խնդիրներ, որոնք գալիս են երկար ժամանակ պետականության բացակայությունից, պետք է լուծել դրանք, պետականաշինության ռեյտինգով վերջին տեղերում ենք, պետք է սովորենք, ոչ թե կենացներ ասենք,- ընդգծեց մեր զրուցակիցը:- Հիմա կա երկու Հայաստան՝ կա վիրտուալ Հայաստան և կա իրական Հայաստան. իշխանությունն ապրում է վիրտուալ Հայաստանում: Բայց մենք ուզում ենք ոչ թե թվեր լսել տնտեսական աճի և այլնի մասին, այլ աչքով տեսնել»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում