Հունվարի 20-ից Թբիլիսիի փողոցներում կսկսի թեստային ռեժիմով երթևեկել 18-մետրանոոց ավտոբուս: Այդ մասին հայտնել է քաղաքագլխի տեղակալ Մայա Բիտաձեն: Նրա տեղեկատվությամբ՝ ավտոբուսը, որը նախատեսված Է 150 ուղևորի համար, մեկ ամսվա ընթացքում կերթևեկի Վրաստանի մայրաքաղաքի 10 հիմնական պողոտաներով և կսպասարկի ուղևորներին։
«Քաղաքապետարանի միջնորդությամբ ընկերություններից մեկը թեստային ռեժիմով բերել Է 18-մետրանոց ավտոբուս: Այդ ավտոբուսը մեծ գաբարիտներով է, որի համար Թբիլիսիում անհրաժեշտ է կարգի բերել ենթակառուցվածքը»,- հայտարարել Է Բիտաձեն Առաջին ալիքի եթերում: Նրա խոսքով՝ ավտոբուսը մեկ ամսվա ընթացքում գիշերային ժամերին կերթևեկի Թբիլիսիի փողոցներով:
Ընդամենը Թբիլիսիի քաղաքապետարանը պլանավորում Է գնել 179 միավոր 18-մետրանոց ավտոբուս, հաղորդել Է Sputnik-ը: