«Մակաբույծները» ֆիլմը, որը նկարել է հարավկորեական ռեժիսոր Պոն Չժուն Հոն, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակին է արժանացել գլխավոր անվանակարգում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ ժապավենը մրցանակի է արժանացել «Խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում։
Հայտնի է դարձել, որ մրցանակի համար ֆիլմն առաջ է անցել այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ ․․․Հոլիվուդում», Ջեյ Ռոուչի «Սկանդալ» և Թայկի Վայտիտիի «Ճագար Ջոջո» ֆիլմերը։