Այսօր Ծաղկաձորում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերությունը` «Ջիթիզեթը», համատեղ կազմակերպել են «Տնտեսական մրցակցության խնդիրների լուսաբանումը» թեմայով սեմինար:Սեմինարը վարելու համար հրավիրվել են Ֆրանկտֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցի պրոֆեսոր Էբեր Հարդ Ֆֆերսը, Համբուրգի միջազգային և օտարերկրյա իրավունքի ինստիտուտի փորձագետ Մարտին Միդի Մայերը և լրագրող Վիլս Մայերը: Նրանք զերծ մնացին ՀՀ տնտեսության վերաբերյալ գնահատականներ տալուց: Սակայն ներկայացրին տնտեսական մրցակցության խնդիրների լուծման եվրոպական մոդելը, մասնավորապես, գերմանականը: Նրանք ՀՀ լրագրողներին խորհուրդ տվեցին, որ ՀՀ նյութերը հարուստ լինեն, մասնագիտական գիտելիքներով հագեցած: Այսինքն, ավելի շատ տնտեսական հիմնավորումներով հոդվածներ գրեն, ոչ թե հիմնվեն եզրակացությունների վրա: Այս մասին մեզ հետ զրույցում Ծաղկաձորից հաղորդեց տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը: