Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Դա մասնավորապես վերաբերում է Կազանում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ձևավորված մթնոլորտին։
Դավութօղլուի խոսքերով՝ իրենք քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։




































