Լիբիայի Խալիֆա Հաֆթարի ազգային բանակը հրթիռակոծել է Տրիպոլիի հարավում գտնվող Սալահադդին և Էր Ռամլե շրջանները՝ տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով Լիբիայի ազգային համաձայնության (PNS) խոսնակ Մուհամմադ Կունունուին:
Նրա խոսքով՝ «տարածաշրջանում տեղակայված են Հաֆթարի վարձկանները, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բանակի անօդաչուները թռչում են Տրիպոլիի երկնքում»: