Լուրեր
Գայթակղելու ենք միջազգային խաղացողներին և համոզելու, որ Հայաստանում գործունեություն սկսեն. Հակոբ Արշակյան
  • 16:38
  • 2020-01-15
  • Դիտումներ՝ *

Յութուբի հետ բանակցություններն աշխատանքային փուլում են: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով, մեծ կորպորացիաների հետ խոսակցությունները կարող են երկար տեւել եւ կանխատեսել, թե արդյունքը կլինի 1 կամ 2 ամսից, շատ դժվար է. «Մի քանի ուղղություններով բանակցությունները տանում ենք, թե ներսի հայերի ռեսուրսներն օգտագործելով, թե պաշտոնական օղակներով գրություններ ուղարկելով, թե Սյուռքի մեր հայրենակիցների կապերն օգտագործելով: Մեր նախարարությունում աշխատակիցներ կան, որ համակարգում են այս աշխատանքը: Ինքը փաթեթային է, միայն Youtube-ը չի, նաեւ Google Maps-ի եւ PayPal-ի կորպորացիաների հետ աշխատում ենք:

  • Դիտումներ՝ *