Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Վիտոն հարվածն իր վրա վերցրեց, իսկ նախկիններն Արցախում այժմ ուրիշ ֆիգուր են ձևավորում

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, Սամվել Բաբայանի աջակից Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դիտարկում են  ընտրություններին մասնակցելու վերաբերյալ առաջարկներ կուսակցություններից և երեք թեկնածուներից։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ի վերջո՝ հարցի շուրջ կոմպրոմիս լինի։

Ես Սամվել Բաբայանի բնավորությունն իմանալով՝ գիտեմ, որ նա կայուն է  իր կեցվածքով, և հենց դա է մեզ ընդհանրության դաշտ տարել։ Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ հանուն երկրի հնարավոր լինի միավորվել՝ չեմ բացառում։ Ես մանրամասն չգիտեմ, թե կոնկրետ որ թեկնածուների մասին է խոսքը, ինչ իրավիճակ է ներկայիս փուլում, բայց եթե լինի մի վիճակ, որ երկրի հզորացման հարց դրվի, պետք է համագործակցության եզրեր գտնել։ Եթե Սամվել Բաբայանին ի վերջո արգելեն մասնակցել ընտրություններին, ապա այդ տարբերակը միանգամայն հավանական եմ համարում։ Բաբայանի ներուժը, նվիրվածությունը, երկրի վիճակի հետ կապված պատկերացումները՝ հանուն Հայաստանի ու Արցախի, պետք է օգտագործել։

– Կարծում եք՝ նախընտրական և հետընտրական շրջանն առանց լուրջ բախումների հնարավոր կլինի՞, թե՞ հնարավոր են խժդժություններ։

Ղարաբաղում նույնպես իրավիճակ է փոխվել, ժողովրդին նույն շշի մեջ չես մտցնի։ Ամբողջ աշխարհը համոզվեց, որ ժողովրդի կողմից ընտրված մարդը ավելի պատրաստակամ է ծառայել ժողովրդին, դրսում ավելի անխոցելի է։ Իսկ Ղարաբաղում այդպիսի ընտրություններ ավելի շատ են պետք, քան Հայաստանում։ Սամվել Բաբայանի ու շատ այլ թեկնածուների առկայությունը զսպաշապիկ կլինի նրանց համար, ովքեր կփորձեն կեղծել։ Ինձ թվում է՝ մաքուր ընտրություններ կլինեն։ Մեր ունեցած շփումները դա են ցույց տալիս։ Մենք էլ ենք վերահսկելու, կռված տղերքով հակված ենք, որ փոփոխություն լինի Արցախում։ Նույն կլանի շարունակությունն այնտեղ մնում է ի՞նչ անի։ Նույնիսկ ամենավատ մարդը եթե մաքուր ընտրվի՝ միանշանակ ավելի շատ պետք կլինի Արցախին, քան մեր ուզածը, բայց կեղծիքով։ Ուստի ամեն ինչ պետք է անենք, որ առանց կեղծիքի ընտրություններ անցկացվեն։

– Մենք տեսնում ենք, որ այնտեղ որոշակի հետաքրքրություններ ունեն Հայաստանի նախկին իշխանությունները…

– Նրանգ հանգած են, վերջացած են։ Հիմա վերջին փորձերն են անում, բայց ժողովուրդը գիտի, որ նրանք այլևս անցյալում են։

– Խոսվում է այն մասին, որ նախկին իշխանությունները խաղադրույք են անում Վիտալի Բալասանյանի վրա, ով  Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի։

Այն, որ իրենք կփորձեն՝ միանշանակ է։ Բայց հիմա շախմատի քայլեր են արվել, փոփոխություն կա։

– Ինչի՞ մասին է խոսքը։

– Ինձ թվում է՝ փոխել են թեկնածուին, որոշակի մարտավարություն էր՝ ցույց տալ, որ Վիտոն է, բայց այդպես չէ։ Վիտոն հարվածն իր վրա վերցրեց, բայց կարծես ուրիշ ֆիգուր է ձևավորվում։

– Այդուհանդերձ, արցախյան որոշակի շրջանակների միջոցով հակահեղափոխության վտանգներն ինչքանո՞վ են իրատեսական։

– Ոչ մի վտանգ չի կարող լինել, որովհետև յուրաքանչյուր գիտակից հայ կանգնած է ՀՀ իշխանության կողքին։ Նորից հետ գալու ցանկություն ունեցող ուժերը չարիք են մեր երկրի համար, նրանց դիմացը պետք է ազգովի փակենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում