Tuesday, 14 05 2024
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Որքան կձգեն Ռոբերտ Քոչարյանն ու իշխանությունը

Հունվարի 14-ին վերսկսվել ու դարձյալ հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և երեք բարձրաստիճան պաշտոնյաների գործով, կամ մարտիմեկյան գործով դատական նիստը, որտեղ պաշտպանական կողմը ներկայացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու նոր միջնորդություն: Ակնառու է, որ դա տեղի է ունենում դատավարությունը ձգձգելու մարտավարության, արդեն բավականին հայտնի ու նկատելի մարտավարության համատեքստում: Ըստ հնչող գնահատականների, ակնկալիքն այն է, որ Սահմանադրական դատարանը կկայացնի գործով դատավճիռ, որի արդյունքում երկրորդ նախագահը կհայտնվի ազատության մեջ, կամ ընդհանրապես կազատվի քրեական հետապնդումից: Այս հանգամանքն էլ դիտարկվում է Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացի հիմքում, որ իրականացնում է կառավարող մեծամասնությունը:

Որքա՞ն կշարունակվի այդ հեռակա դիմակայությունը, ժամանակային առումով ի՞նչ ռեսուրս ունի այդ իրավիճակը: Էական հարցերից մեկն այստեղ այն է, որ հնարավոր է՝ կողմերը համոզված են, թե ժամանակը ձգում են ի հեճուկս միմյանց: Ու այստեղ մի իրադրություն է, որ յուրաքանչյուրը կարող է իրավացի լինել իր պատկերացումներում: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը ձգում է ժամանակը և դատավարության բովանդակային փուլը, ըստ այդմ նաև իր համար գուցե բավականին անհարմար իրադրությունն ու դատավճռի հնարավորությունը, իսկ իշխանությունն էլ ձգում է ՍԴ շուրջ լարվածությունը և այդպիսով առնվազն կանխում Ռոբերտ Քոչարյանի գործին անդրադարձը՝ մի շարք հանգամանքների կամ բաղադրիչների ազդեցությամբ, իսկ արդյունքում Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ անազատության մեջ՝ իհարկե ոչ դատավճռով, բայց անազատության մեջ:

Այլ կերպ ասած, իրավիճակը հիշեցնում է այսպես ասած՝ չկարգավորված մի հակամարտություն, որտեղ չկա դե յուրե արձանագրված կամ ճանաչված ստատուս-քվո, բայց առկա է քաղաքական տրամաբանության տեսանկյունից փոխադարձ դե ֆակտո ընդունելի իրավիճակ: Վարչապետ Փաշինյանը գործնականում քաղաքական հակակշիռների մեխանիզմի բացակայության պայմաններում՝ ինչը քաղաքական համակարգի բացակայության հետևանք է, իրադրությունը փորձում է կառավարել ներքին դաշտում և այդ թվում՝ նախկին իշխող համակարգում առկա որոշակի հակասությունների վրա խաղալու միջոցով, որքան էլ դրանք հանրագումարում թողնում են իշխանության դիրքերի նկատմամբ տոտալ գրոհի տպավորություն: Այդ գրոհը չունի հանրային լեգիտիմություն, ըստ այդմ՝ ինքնին լինելով առերևույթ տպավորիչ, այն ոտքի տակ չունի հող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում