Friday, 26 04 2024
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Արդի զարգացումները կարող են հարցականի տակ դնել որոշ նախագծեր. ինչ է սպասվում Հայաստանի էներգետիկ համակարգին

Անցած տարվա վերջին օրը հայտնի դարձավ, որ 2020 թվականին «Գազպրոմը» կշարունակի Հայաստանին գազ մատակարարել գործող պայմաններով, այսինքն՝ հայ-վրացական սահմանի համար 165 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց։ Այդ մասին հաղորդել է ընկերության մամլո ծառայությունը։

Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ Հայաստանը Ռուսաստանից գազ գնող այլ պետություններից  որոշակիորեն ցածր գնով է դա անում։ Բացառություն է, իհարկե, Բելառուսը։

Նշենք, որ մինչ այս հստակեցումը՝ գրեթե ակնհայտ էր, որ 2020-ին Հայաստանի համար Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի։ Այդ կանխատեսումների համաձայն՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերի սկզբին ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից արդեն իսկ առաջարկվել է գազի գինը Հայաստանի համար սահմանին 1000 խմ-ի համար հասցնել մինչև 200-205 դոլարի՝ ներկայիս 165 դոլարի փոխարեն։  Նման պնդումներ անում էր նաև Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նա վստահ էր, որ գազի գինը 2020-ին Հայաստանի համար միանշանակ բարձրացվելու է։

Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց Դավթյանին։

Պարոն Դավթյան, Դուք անցած տարվա ընթացքում համոզված պնդում էիք, որ գազի գինը միանշանակ բարձրանալու է Հայաստանի համար։ Սակայն դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ գազի գինը չի բարձրացվելու։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոխվեց այս ընթացքում, ինչո՞ւ ՌԴն չգնաց գնի բարձրացման։  Արդյոք սա միայն քաղաքակա՞ն որոշում է, թե՞ կա նաև տնտեսական բաղադրիչ։

– 2019 թ.-ի կեսերին արված կանխատեսումներն իրականություն չդարձան նախևառաջ միջազգային շուկայում տեղի ունեցած կտրուկ փոխակերպումների պատճառով: Մասնավորապես, խոսքը մեղմ ձմռան պատճառով Եվրոպայում գազի պահանջարկի կտրուկ անկումն է, առ այսօր այդ պահանջարկն առավելապես ապահովվում է դեռ 2019 թ.-ին գազի պահուստարաններում մնացած գազի շնորհիվ: Այս ամենի արդյունքում Եվրոպայում  կտրուկ նվազեց Ռուսաստանից ներկրվող գազի գինը՝ հասնելով ռեկորդային 120 դոլարի: Մինչդեռ 2018 թ. Եվրոպայում ռուսական գազի գինը հասնում էր 235-240 դոլարի՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 25 տոկոսով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպան վերջին 40 տարիների ընթացքում ռուսական բնական գազի թիվ մեկ ներկրողն է, նշված տատանումները չէին կարող չազդել «Գազպրոմի» ընդհանուր գնային քաղաքականության վրա: Սակայն 2020 թ. Ռուսաստանից ներկրվող գազի գինը սահմանին նախորդ տարվա մակարդակում պահպանելու մասին որոշումը միանշանակ սխալ է որպես լուրջ ձեռքբերում ներկայացնել, քանզի ստեղծված մակրոտնտեսական իրավիճակում կարելի էր անգամ գնի նվազում ակնկալել: Բավական է նշել, որ այս ամենից բավականին հմտորեն օգտվեց Մոլդովան, որի համար «Գազպրոմը» գինն իջեցրեց 15 տոկոսով, իսկ առաջիկայում ակնկալվում է երկրորդ փուլով գինն իջեցնել ևս 30 տոկոսով: Ակնհայտ է, որ Մոլդովան դիտարկվում է որպես ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն կապող կարևոր օղակներից մեկը, այսինքն՝ հարցին տրվում է նաև քաղաքական լուծում: Նմանատիպ լուծում անհրաժեշտ էր փնտրել նաև հայ-ռուսական հարաբերությունների համար, սակայն, ավաղ, հայ-ռուսական էներգետիկ օրակարգը վերջին շրջանում գազի գնից այն կողմ չի անցնում, մինչդեռ այն պետք է լինի ավելի համակարգային  զարգացումների հետևանք:

Ակնհայտ է, որ գազի գինը չբարձրացնելու որոշումը միայն 2020 թվականի համար է։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չի հաջողվում երկարաժամկետ պայմանավորվածություն ձեռք բերել՝ ամեն տարի նույն խնդրի առաջ չկանգնելու համար։

– Հաշվի առնելով ածխաջրածինների համաշխարհային շուկայում առկա անկայունությունն ու գերզգայունությունը աշխարհաքաղաքական գործընթացների նկատմամբ՝ չափազանց բարդ է երկարաժամկետ գնային քաղաքականություն սահմանել ու իրականացնել: Տվյալ սեգմենտում ներգրավված յուրաքանչյուր տնտեսվարողի համար այլևս  անգամ մեկ տարվա հեռանկարով գնային քաղաքականության սահմանումը կարող է որոշակի կոմերցիոն ռիսկեր պարունակել: Սա է թերևս պատճառը, որ, օրինակ, նույն ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկայի ձևաչափի շրջանակներում նախատեսվում է առավելապես հիմնվել շուկաների ազատականացման սկզբունքի վրա, ինչը թույլ կտա գազային բորսայում առուվաճառք իրականացնել այն գներով, որոնք թելադրվում են տվյալ պահին առկա համաշխարհային շուկայական թրենդներով: Սա մասամբ նշանակում է գազի գնագոյացման մեթոդաբանության ապաքաղաքականացում:

Հետաքրքիր է նաև, թե Ձեր կարծիքով՝ «Գազպրոմ Արմենիան» որքա՞ն ժամանակ կարող է սպառողի համար ներկայիս գինը պահպանել։

– Բազային խնդիրը հենց այստեղ է: 2020 թ.-ին սահմանին գազի գնի պահպանումը նախորդ տարվա մակարդակում ամենևին էլ չի ապահովագրում մեզ ներքին սակագնային աճից: Ճիշտ է, որքանով ինձ հայտնի է, առայժմ «Գազպրոմ Արմենիան» չի դիմել ՀԾԿՀ՝ սակագնի վերանայման հայտով, սակայն նման հայցի առկայության դեպքում նոր սակագինը կարող է ուժի մեջ մտնել միայն 80 օր անց: Այս իմաստով մոտակա ամիսները ներքին շուկայի համար անցնցում կլինեն: Թե ինչ տեղի կունենա հետո՝ առայժմ շատ բարդ է կանխատեսել՝ հատկապես հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիայի» բազմանշանակ լռությունը: Եթե հիշում եք, 2019 թ.՝ սահմանին գնի բարձրացումից հետո, ընկերությունը առիթը բաց չէր թողնում խոսելու իր եկամտաբերության խնդիրների, օպերացիոն ռիսկերի և ի վերջո՝ սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին: Անգամ հայտարարվեց աշխատակազմը շուրջ 1000 հաստիքով կրճատելու մասին: Սակայն 2019 թ.-ի երկրորդ կեսից ու հատկապես այսօր ընկերությունը մեղմացրել է իր հռետորաբանությունը, ինչը կարող է վկայել կառավարության հետ որոշակի համաձայնություն ձեռք բերելու մասին: Պետք չէ բացառել սուբսիդավորման կամ էլ որոշակի արտոնությունների տրամադրման ձևաչափերը: Մի բան հստակ է. ըստ գործող բիզնես մոդելի՝ 2019 թ. ընկերությունը կա՛մ աշխատել է վնասով, ինչի արդյունքում պետությունը պարտք է կուտակել, ինչպես 2011-2012 թթ., կամ էլ ստացել է որոշակի պրեֆերենցիաներ այդ վնասները մեղմելու նպատակով:

–  Հունվարի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ էներգետիկ անվտանգության վերաբերյալ: Փոխվարչապետը նշել էր, որ հաշվի առնելով տարածաշրջանում հավանական մարտահրավերները՝ շատ կարևոր է գնահատել, վերլուծել և հասկանալ այն բոլոր ռիսկերը և վտանգները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի էներգետիկ համակարգի համար։  Միևնույն ժամանակ, սակայն, քննարկմանը արձանագրվել էր, որ այսօր Հայաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և պետությունը լիովին կարող է ապահովել էներգետիկ համակարգի ինքնաբավ և սուվերեն գործունեությունը: Արդյոք հատկապես իրանական ճգնաժամի ֆոնին հնարավո՞ր է էներգետիկ համակարգի ինքնաբավ գործունեություն։

Ողջունելի է, իհարկե, որ կառավարությունը փորձում է անդրադառնալ երկրի էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին, սակայն այդ անդրադարձն առայժմ սիտուատիվ, ոչ համակարգային բնույթ է կրում, քանի որ թե՛ կառավարության հռետորաբանությունից, թե՛ ներկայացվող ծրագրերից պարզ է դառնում, որ իշխանությունները շատ մակերեսային պատկերացում ունեն էներգետիկայի անվտանգային հիմնահարցերի մասին: Օրինակ՝ 2019 թ. դեկտեմբերին հանրային քննարկման հանված՝ էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ծրագիրը ֆրագմենտալ բնույթ է կրում ու չի ներկայացնում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տնտեսական, քաղաքական, տեխնիկական, սոցիալական, բնապահպանական գործիքակազմի ձևավորման ուղիները: Ավելին, ներկայացված ծրագրում առկա են դրույթներ, որոնք ապաանվտանգայնացնում են Հայաստանի էներգետիկ համակարգը: Բավական է անդրադառնալ միջուկային էներգետիկային նվիրված հատվածին, որում խոսվում է ապագայում մոդուլային, այսինքն՝ փոքր հզորության ատոմակայան կառուցելու նպատակահարմարության մասին: Ու սա այն դեպքում, երբ մեր չորս հարևաններից երկուսը՝ Իրանն ու Թուրքիան, իրենց էներգետիկ անվտանգության ապահովման հիմքում դնում են միջուկային բաղադրիչը, իսկ Ադրբեջանը լրջորեն տրամադրված է զարգացնել սեփական միջուկային հզորությունները: Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է կարողանա առնվազն ապահովել տարածաշրջանային պարիտետը: Ինչ վերաբերում է Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ապա դրանք, իհարկե, չեն կարող չանդրադառնալ հայ-իրանական էներգետիկ երկխոսության վրա, սակայն ոչ «էլեկտրաէներգիա գազի դիմաց» գործարքի չեղարկման կամ Հայաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառման տեսքով, ինչպես հաճախ ընդունված է շահարկել: Համոզված եմ, որ Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության ներկայիս ծավալների պահպանման դեպքում նման ռիսկեր մեզ չեն սպառնում: Սակայն արդի զարգացումները կարող են հարցականի տակ դնել որոշ նախագծեր, որոնք հույժ անհրաժեշտ են Հայաստանի էներգետիկ անվտանգության համար: Ինչպես հայտնի է, Իրանի արտահանման զարգացման բանկի աջակցությամբ 108 մլն եվրո գումարով նախատեսվում է ավարտին հասցնել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծը և 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանը: Առանց այդ էլ անթույլատրելի դանդաղ տեմպերով ընթացող աշխատանքները կարող են ընդհանրապես սառեցվել իրանական բանկային համակարգի հանդեպ պատժամիջոցների կիրառման արդյունքում: Սա երկարաժամկետ ռիսկ է, որի մասին արդեն այսօր պետք  է մտածել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում