Tuesday, 14 05 2024
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

ԱԱԾ-ում մնացել են բազմաթիվ վանեցյաններ․ իշխանությունը հապաղում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

– Պարոն Բաբաջանյան, վերջին մեկ տարվա ընթացքում անդրադարձ է արվում այն հանգամանքին, որ նախկինից ժառանգած պետական համակարգն ընդդիմանում է, սաբոտաժի է գնում, դեկտեմբերին խնդրին անդրադարձավ նաև վարչապետը՝ հայտարարելով, որ այդ դիմադրությունը կոտրելու է: Թվում էր, թե այդ հայտարարությանը հստակ գործողություններ կհետևեն՝ պաշտոնանկություններ կամ խիստ նկատողություններ, սակայն դա տեղի չունեցավ, ո՞րն է խնդիրը. հեղափոխական իշխանությունը վախենում է գնալ խիստ հեղափոխական քայլերի՞, թե՞ այլ հարց կա:

– Փոխարենը օրերս մամուլում հրապարակվեց մի հոդված, որտեղ ակնհայտորեն արդեն առարկայացավ իշխանության կարևորագույն հաստատություններից մեկի նախկին ղեկավարի մասնակցությամբ հեղաշրջման փորձի նկարագրությունը. խոսքը Արթուր Վանեցյանի մասին է: Եվ կրկին չենք տեսնում գործողություններ, բայց այդ հոդվածից հետո առնվազն պետք է դատախազությունն ուսումնասիրեր նկարագրված իրողությունը, սխեման և միջոցները, որոնք գործի են դրվել հեղաշրջման փորձի համար: Նախօրեին իշխող խմբակցության անդամներից մեկը բաց  տեքստով նկարագրեց Ա. Վանեցյանի հրաժարականի պատճառները, սակայն դեռևս չենք տեսնում դրա հետ կապված գործողություններ: Սա գալիս է վկայելու, որ իշխանությունը հապաղում է, հապաղում են հատկապես իրավապահ համակարգում, դատախազությունում, քննչական մարմիններում:

Կարևոր է արմատական, ամբողջական գնահատականի բացակայությունը, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Համակարգային դիմադրության խնդիրը ավելի սուր ու ակնառու է դառնում հենց այս համատեքստում: Երբ մենք չենք կարողացել գնահատական տալ նախկին առնվազն 20 տարիներին պետության բռնազավթմանը և չենք կարողացել սահմանել պետության օկուպացիայի գործում պաշտոնյաների մասնակցության ծավալը, նրանց հասցրած վնասը՝ մարդկային, տնտեսական, սոցիալական, ազգային անվտանգության հարցերում, ուրեմն չենք կարող ակնկալել, որ այդ շերտերում դիմադրություն չի լինի, մանավանդ որ՝ այդ շերտերից մեծ մասը այնքան էլ կողմնակից չէ այս փոփոխություններին, եթե չասենք, որ հենց հիմնական դիմադրողն է և սպասում է հնարավոր ռևանշի և հակահեղափոխական գործողությունների: Շատ կարևոր է հասկանալ իշխանության դիրքորոշումը իրավապահ համակարգի՝ մասնավորապես ոստիկանության, ԱԱԾ-ի, դատական համակարգի նկատմամբ, նրանց գործողություններին համարժեք արձագանքելու կամ այդ գործողություններն այլ հուն տեղափոխելու որոշակի քայլեր ենք ակնկալում, որոնք իսպառ բացակայում են, չենք տեսնում քայլեր, որոնք կհուշեին, որ միտում կա այս համակարգերն արմատապես փոխելու: Միայն Արթուր Վանեցյանով ԱԱԾ-ն չի մաքրվել նախկիններից և հակահեղափոխականներից. Արթուր Վանեցյանը այսբերգի միայն երևացող կողմն է, բազմաթիվ վանեցյաններ շարունակում են մնալ ԱԱԾ-ում, ոստիկանությունում, քննչական մարմիններում, դատախազությունում, և եթե իշխանությունը հատու միջոցներով գործի չլծվի և չիրականացնի վեթինգ (որն ազդարարված էր միայն դատական իշխանության համար, բայց տեղի չի ունեցել) ուժային մարմիններում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում և դատախազությունում, մենք չենք կարող ակնկալել, որ շանտաժի լեզվով խոսակցություն տեղի չի ունենա:

– Դուք նշեցիք, որ քաղաքական գնահատական չտրվեց երկրի բռնազավթմանը նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից, այսօր այդ հնարավորությունը թերևս կորսված կարելի է համարել, քանի որ հիմա այն արդեն իբրև քաղաքական ակտ կդիտարկվի: Նախկին ռեժիմի ներկայացուցիչները, որոնք պատասխանատվության պետք է ենթարկվեին, այսօր անպատժելիությամբ ոգևորված՝ ակտիվացել են և դիրքավորվել են իբրև քաղաքական այլախոհներ և իրենց տիրապետության ներքո գտնվող հսկայական ռեսուրսներն օգտագործում ներկայիս իշխանությունների դեմ հիբրիդային պատերազմ վարելու համար: Քաղաքական գնահատականի այլընտրանքը, ըստ Ձեզ, ո՞րն է:

– Ես ամենևին էլ չեմ կարծում, որ քաղաքական գնահատական տալու հնարավորությունը կորսված է: Առաջիկայում պատրաստվում եմ մեծածավալ նախաձեռնությամբ հանդես գալ, հաղորդում եմ պատրաստել հանցագործության մասին, թե ինչպես է տեղի ունեցել պետության բռնազավթումը և ինչպես է դրան մասնակցել ամբողջ իշխանությունը, ով ինչ դերակատարություն է ունեցել… Ե՛վ ՍԴ-ն, և՛ դատական իշխանությունը, և՛ գործադիր մարմինները, և՛ օլիգարխիան ներգրավված են եղել պետության բռնազավթման գործում: Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի իշխանությունները եղել են ֆեյք իշխանություններ, և այս հանցագործության մասին դիմումը խորապես պետք է ուսումնասիրվի նաև մամուլի կողմից: Հույս ունեմ, որ այդ դիմումը կդառնա քաղաքական օրակարգի շատ կարևոր հարց: Գալով ձեր հարցին՝ նշեմ, որ այս իշխանությունն իրավունք չունի իր հակառակորդներին վերաբերվել որպես դասական քաղաքական միավորների, քանի որ նրանք հանցագործ տարրեր են, և նրանց համար գործունեության սովորական միջոցներ են ստելը, կաշառելը, կրակելը, սպանելը: Եվ եթե այս հակահեղափոխական հանցագործների տարբեր շերտերը՝ ռոբերտքոչարյանական, սերժսարգսյանական, արթուրվանեցյանական, միքայելմինասյանական այս բոլոր հատվածներն այսօր հանդես են գալիս որպես ընդդիմություն, սա նաև գործող իշխանության մեղքով է, իշխանության գնահատական չտալու և անգործության պատճառով է, և կարծում եմ, որ այստեղ ևս սրբագրելու անհրաժեշտություն և քաղաքական գնահատական տալու կարիք կա…

– Ըստ Ձեզ՝ իշխանության կողմից մասնավորապես դատաիրավական համակարգի բարեփոխումը որքանո՞վ կարող է նպաստել գործընթացին, որը քիչ առաջ նկարագրեցիք:

– Այնքան խոստումներ են տրվել վեթինգի վերաբերյալ, կուսակցությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, սեփականության մասին օրենքի կարգավորումներ արդեն պետք է եղած լինեին, խոստացվել էր, որ կրիմինալը պիտի հիմնահատակ արմատախիլ արվեր, իսկ կրիմինալը ոչ միայն արմատախիլ չի արվել, այլ ազատորեն շրջում և արդեն հայտարարություններ է անում ԶԼՄ-ներով, և պարզվում է, որ կրիմինալը նույնիսկ մամուլի միջոցներ է համակարգում: Սրանք խոստումներ են, որոնք չեն կատարվել, և ամենամեծ ձախողումը հենց այս անգործությունն է: Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգի բարեփոխումներին, ապա անցյալ տարեվերջին ԲԴԽ անդամներից մեկը՝ Հայկ Հովհաննիսյանը ձեր լրատվամիջոցի հետ հարցազրույցում ասաց, որ որևէ դատավոր ինքնակամ չի պատրաստվում թողնել իր պաշտոնը, որովհետև համարում է, որ ինքն ամենալավն է: Վեթինգի մասին, որպես դատական իշխանությունը բարեփոխելու և այդ համակարգը վերակազմակերպելու միջոց, վարչապետը հայտարարել էր անցյալ տարի մայիսի 20-ին, սակայն մինչ այսօր այդ միջոցը չի աշխատում, ընդամենը ռազմավարությունն է նոր ընդունվել, հույս ունենք, որ անցումային արդարադատության և այլ մեխանիզմները թեև ուշացած, բայց արդեն հայտնի կդառնան:

– Այսինքն՝ ըստ Ձեզ հապաղում են:

– Այո՛, տեմպի հապաղում է եղել, և դինամիկայի մեծ խնդիր ունենք, կարծում եմ՝ հետհեղափոխական ժամանակահատվածի համար ամենակարևորը պահն է, ժամանակի զգացողությունն է, որովհետև տեսնում ենք, որ հակառակ ճամբարում օգտագործում են ամեն վայրկյանը՝ իրենց ռևանշը իրականություն դարձնելու օգտին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում