«Թերթում տպագրված հոդվածն ինձ համար դեռևս փաստ չէ: Ես կհրաժարվեմ քաղաքական պոպկորնը մեկնաբանելուց: Վերջին փոխհրաձգությունները, որոնց ամբողջ սոցիալական մեդիան լծվել է, ամբողջ սոցիալական հարթակներում մեջաստազների նման բաժանվել են ճամբարների, իմ կարծիքով, նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղելու երկրի առաջ ծառացած շատ ավելի լուրջ խնդիրներից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հայտնի հոդվածին: Նա նշեց, որ քաղաքական պոպկորնը հաստատ իր ամենասիրած ընդեղենը չէ: