Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Վանեցյանը արեց մի բան, որը լցրեց Փաշինյանի համբերության բաժակը, բայց խնդիրը ավելի լուրջ է

«Ես կարծում եմ՝ այս մարտավարությունը միտումնավոր է ընտրված՝ օդում կախել ինչ-որ հարցեր, միշտ ունենալ «սևի ու սպիտակի» հակամարտությունը»,- անդրադառնալով ներքաղաքական հարցերի՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ դեկտեմբերի 9-ից հետո, երբ կապիտալիզացվեց հեղափոխության արդյունքը, «սև ու սպիտակի» բաժանումը արդեն արհեստական օրակարգ է:

Քաղտեխնոլոգը որպես օրինակ բերելով Սերժ Սարգսյանի դեմ գործը՝ ասաց. «Սովորաբար հեղափոխությունից հետո են ռեպրեսիվ միջոցների դիմում այն քաղաքական ուժի դեմ, որը մերժվում է, սակայն երբ դա չի արվում՝ նույնիսկ հեղափոխության տեսությունից ելնելով, և դրան դիմում են մեկուկես տարի հետո՝ այն պահին, երբ այդ քաղաքական ուժը սկսում է քաղաքական ակտիվություն դրսևորել, ապա դա ստանում է քաղաքական հետապնդման ընկալում: Այսինքն՝ դա արդեն հեղափոխության հետևանք չէ, այլ արդեն քաղաքական պրոցեսի հետևանք»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, հակադարձելով Վիգեն Հակոբյանին, ասաց. «Դուք ելնում եք այն ելակետից, որ այդ քրեական գործերը քաղաքական պատվերով են: Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պատվերով քրեական գործեր չեն ընթանում: Մայիսի 8-ին իրավապահների ձեռքում կար փաստաթուղթ, որ Սերժ Սարգսյանը մեկ միլիոնի բենզին է յուրացրել և այդ փաստաթղթի հիման վրա գործ չհարուցվե՞ց. չկար այդպիսի փաստաթուղթ»:

Նրա խոսքով՝ գլոբալ առումով հայտնի էր, որ իշխանություն է բռնազավթվել, գլոբալ առումով հայտնի էր, որ թալանչիներ էին, բայց անհրաժեշտ էին կոնկրետ փաստեր:

Այդուհանդերձ, Դանիել Իոաննիսյանը քաղաքական գնահատական տալը անհրաժեշտ է համարում. «Քաղաքական գնահատական չտալը հետագայում  էապես վնասելու է պետության ժողովրդավարացմանը և ժողովրդավարացման ինստիտուցիոնալիզացիային, բայց նաև քրեական հետապնդումը պետք է լինի զուտ իրավական: Եվ այն, որ հանրապետության 90 տոկոսը վստահ էր, որ Սերժ Սարգսյանը գող է, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը հենց հեղափոխությունից անմիջապես հետո պետք է քրեական հետապնդման ենթարկվեր»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում