Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

The Beatles-ի՝ առաջին անգամ ռադիոյով տրված սկավառակն աճուրդի կդրվի Մեծ Բրիտանիայում

The Beatles բրիտանական ռոք-խմբի սկավառակը՝ Love me do սինգլով, որը դարձել է խմբի՝ ռադիոեթերով տրված առաջին ձայնագրությունը, կվաճառվի Մեծ Բրիտանիայում: Այդ մասին իր պաշտոնական կայքում հայտնել է Omega Auctions աճուրդների տունը՝ տեղեկացնում է TASS-ը:

1962 թվականի հոկտեմբերի 5-ին Love me do-ն առաջին անգամ հայտնվել է Luxembourg անգլալեզու առևտրային ռադիոկայանի եթերում, որը Լյուքսեմբուրգից Բրիտանական կղզիներ էր հեռարձակում 1933-1992 թվականներին:

Luxembourg-ի դիջեյն այն ժամանակ բրիտանացի Թոնի Փրինսն էր: 1977 թվականին նա զբաղեցրեց ռադիոկայանի ծրագրերի տնօրենի պաշտոնը, և դրա փակվելուց հետո սկավառակը մնաց նրա մոտ:

Փրինսի կարծիքով՝ հենց Luxembourg-ի շնորհիվ տեղի ունեցավ խմբի վերելքը:

Աճուրդը կկայանա հունվարի 28-ին Անգլիայի արևմուտքի Մերսիսայդ կոմսությունում: Փորձագետների գնահատումներով՝ բրիտանական ռոք-խմբի սկավառակը կարող է վաճառվել 20 հազար եվրոյով (26 հազար դոլար):

Աճուրդների տան մենեջերի օգնական Դեն Հեմփսոնը հաստատել է, որ դա «ամբողջ աշխարհի հավաքորդների համար առավել կարևոր ու հետաքրքիր ձայնագրություններից մեկի» պատճենն է: Ուշագրավ է, որ Պոլ Մաքքարթնիի ազգանունը սկավառակի վրա տպագրված է սխալով՝ «Մաքարթնի»:

Love me do երգը գրելու գաղափարը պատկանում է հենց Մաքքարթնիին: Երաժիշտի խոսքով՝ ինքն այն ստեղծել է, երբ 16 տարեկան հասակում բաց էր թողնում դպրոցական պարապմունքները: Միացյալ Թագավորությունում սինգլի թողարկվելուց հետո այն 1962 թվականին 17-րդ հորիզոնականին հասավ ազգային բրիտանական չարթում: Ավելի ուշ 1964 թվականին սինգլի ռելիզն իրականացվեց ԱՄՆ-ում, որտեղ նա առաջին տեղը գրավեց Billboard Hot 100 չարթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում