Friday, 07 06 2024
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին

Հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունները զարգանում են նույն հունով. Ադրբեջանը պատրաստվում է նոր գործարքների

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով ամփոփել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության արդյունքները 2019 թ. ընթացքում:

Ընդհանուր առմամբ, ռուսաստանցի փորձագետը սկզբունքային փոփոխություններ չի տեսնում հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում, բայց ամեն դեպքում ընդգծում է, որ ռուսական ռազմական տեխնիկայի վերջին մատակարարումները Հայաստանին ցույց են տալիս, որ երկու դաշնակից պետությունների համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում շարունակական բնույթ է կրում: Խոսքը դեկտեմբերի վերջին մեզ հայտնի դարձած այն լուրերի մասին է, որ հայկական բանակը համալրվել է Ռուսաստանի Դաշնության կողմից մատակարարված մի քանի կարևոր զինատեսակներով, մասնավորապես Սուխոյ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով, «Տոր-Մ2ԿՄ», ինչպես նաև «Օսա-ԱԿ» մոդելի զենիթահրթիռային համալիրներով (ԶՀՀ):

«Դեկտեմբերյան մատակարարումները խոսում են այն մասին, որ ամեն ինչ ինչպես կար, այդպես էլ մնացել է», – կարծում է Խրամչիխինը:

Ռազմական փորձագետներից շատերը կարևոր են համարում հատկապես կործանիչների ձեռքբերումը՝ ասելով, որ կործանիչ ավիացիան կարող է օդային գերակայություն ապահովել մեզ համար հակառակորդի նկատմամբ: Իսկ եթե «օդը» մերը լինի՝ դա նաև ռազմավարական առավելություն կտա մեր զինուժին: Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերումը թույլ կտա հայկական կողմին վերացնել Ադրբեջանի մենաշնորհային դիրքերը մարտական ավիացիայի ոլորտում և կստիպի Բաքվին հրաժարվել Երևանին ռազմական հարված հասցնելու գաղափարից:

Հայտնի է, որ ՀՀ ՊՆ-ի ղեկավարությունը մտադիր է ստեղծել նորագույն կործանիչների մեկ էսկադրիլյա՝ կազմված 12 միավոր կործանիչներից: Բայց գործարքի առաջին փուլում Հայաստանին առայժմ մատակարարվելու է 4 մեքենա:

Ալեքսանդր Խրամչիխինի խոսքերով՝ անգամ 4 միավոր բազմաֆունկցիոնալ կործանիչ ունենալը էապես փոխում է ուժերի հավասարակշռությունը ռազմաօդային ուժերի ոլորտում:

Այս համատեքստում մեկնաբանելով «Վեդոմոստիի» հրապարակած այն տեղեկությունը, որ Ադրբեջանն էլ իր հերթին ուզում ձեռք բերել Սու-57 մոդելի կործանիչներ Ռուսաստանից, մասնագետն ընդգծեց, որ այդ խոսակցություններն անլուրջ են, և մոտակա 10 տարիներին այս նոր մոդելի կործանիչների վաճառքի մասին խոսելն ուղղակի անիմաստ է: Բայց փոխարենը Խրամչիխինը չի բացառում Սու-35 մոդելի կործանիչների վաճառքը Ադրբեջանին՝ ասելով, որ այս տարբերակն ավելի իրատեսական է:

«Սա արդեն զուտ կոմերցիոն հարց է, ինչպես նաև՝ արտադրության հետ կապված հարց: Թեև այսօր արդեն Չինաստանի պատվերը կատարված է: Այնպես որ՝ տեսականորեն հարցը կարող է կապված լինել գումարի հետ»:

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական համագործակցությանը ռազմատեխնիկական ոլորտում՝ ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ 2019 թ. ընթացքում զենքի առանձնակի մատակարարումներ Ադրբեջանին չի նկատել, իսկ նախկին մատակարարումներն արդեն բազմիցս քնննարկվել են:

«[Ռուսական զենքի] նոր մատակարարումները [Ադրբեջանին], կրկնում եմ, կապված են փողի հարցի հետ: Որքան հասկանում եմ՝ տվյալ պարագայում զենքը վաճառվում է լիարժեք գնով, իսկ այդ զենքերը բավական թանկ են: Եթե Ադրբեջանը գտնի այդքան գումար՝ գործարքը կկայանա», – ասաց Խրամչիխինը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սպառազինության թիվ մեկ մատակարարը հենց Ռուսաստանն է: Վերջին 10 տարվա ընթացքում Ադրբեջանը ավելի քան 5 միլիարդ դոլարի արժողության ռազմատեխնիկական նշանակության արտադրանք է գնել Ռուսաստանից։

Այժմ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ զենքի մատակարարումների վերաբերյալ:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում