Հայաստանի միջազգային պահուստները դեկտեմբերին 465 միլիոն դոլարով աճել են: ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մեր արտաքին պահուստերը երկրի կարողությունն են արտաքին իր պարտավորությունները սպասարկելու համար, և սա շատ կարևոր ցուցանիշ է մակրոկայունության ապահովման, դեֆոլտի ռիսկի նվազեցման, երկրի ռիսկի գնահատման ցուցանիշի նվազեցման ուղղությամբ, որը երկիրը դարձնում է ավելի մարտունակ, ավելի վստահելի գործընկեր, և դա «անվտանգության բարձիկ» է հետագա տնտեսական զարգացման և ներդրողների ընկալման առումով: «Սա կարևոր դինամիկ է, սակայն պետք է նկատի ունենալ նաև հետևյալը՝ չափից ավելի ազգային արժույթի արժևորումը բերում է ոչ բարենպաստ վիճակի արտահանողների համար»,-հավելեց պատգամավորը: