80-րդ տարեկանում մահացել է Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդը, որը ղեկավարել է երկիրը 1970 թվականից:
Մահվան պատճառը հիվանդությունն է եղել, նախնական տվյալներով ՝ քաղցկեղը: Կյանքի վերջին տարիները Բեն Սաիդն պայքարել է դրա դեմ: Նա բուժում է ստացել Գերմանիայում:
Քաբուս բեն Սաիդը սովորել է բրիտանական Թագավորական ռազմական ակադեմիայում: Հոր հրամանով 1965 թվականին նրա համար տնային կալանք է սահմանվել, սակայն 5 տարի անց պալատական հեղաշրջման արդյունքում Բեն Սաիդը եկավ իշխանության: Սուլթանը ժառանգներ չունի: