Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը այսօր հայտարարել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Ինչպես հայտնել է ընտրական հանձնաժողովի ղեկավար Յուսեֆ Նուրիստանին՝ թեկնածուներից ոչ ոք չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների 50+1 տոկոսը՝ գրում է ITAR-TASS-ը:
Նախագահական ընտրապայքարում առաջատարը ԱԳՆ նախկին ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահն է, ով հավաքել է ձայների 44.9 տոկոսը: Երկրորդ տեղում ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմաձայն է՝ 31.5 տոկոսով, երրորդում՝ արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Զալմայ Ռասուլը՝ ձայների 11.5 տոկոսով:








































