Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Թուրքական կողմը չի կարող վերակենդանացնել այն, ինչ մերժվել է 4,5 տարի առաջ. Էդվարդ Նալբանդյան

Ապրիլի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆինլանդիայի հեղինակավոր «Պաասիկիվի» արտաքին քաղաքական ընկերակցության պատվիրակությանը, որի կազմում էին Ֆինլանդիայի քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ և վերլուծաբաններ։

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարբեր երկրների և տարածաշրջանների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Նախարարը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերի։

Պատասխանելով հարցերից մեկին` նախարար Նալբանդյանն անդրադարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պնդմանը, թե Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանն իր չհնչեցված ելույթի և ապրիլի 23-ի Թուրքիայի վարչապետի հայտարարության բովանդակությունը նույնն է։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ միգուցե Դավութօղլուն մոռանում է, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կային այլ մասնակիցներ, ովքեր կարող են հիշեցնել՝ ինչ է տեղի ունեցել իրականում։

«Հիշեցնեմ, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողության բոլոր ելույթ ունեցողները պետք է նախապես տրամադրեին իրենց ելույթների տեքստերը։ Թուրքիան խախտեց այդ պայմանավորվածությունը։ Եվ դա էր պատճառը, որ ստորագրման արարողությունը հետաձգվեց այնքան, մինչև թուրքական կողմը ստիպված եղավ տրամադրել իր ելույթի տեքստը։

Ստորագրման արարողության բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչները անընդունելի համարեցին թուրքական կողմի ելույթի տեքստը և առաջարկեցին արարողությունը անցկացնել առանց ելույթների և Թուրքիայի արտգործնախարարը ստիպված եղավ դրան համաձայնել։ Դա էր պատճառը, որ արարողությունը տեղի ունեցավ շուրջ երեք ժամ ուշացումով:

Ավելին՝ ներկա արտգործնախարարները ստորագրման արարողությունից անմիջապես հետո հանդես եկան հրապարակային մեկնաբանություններով՝ ընդգծելով, որ ստորագրումից հետո արված որևէ հայտարարություն չի կարող ազդեցություն ունենալ արձանագրություններում ամրագրված պայմանավորվածությունների վրա։

Եթե թուրքական կողմը կարծում է, որ այսօր կարելի է վերակենդանացնել այն, ինչ մերժվել է բոլորի կողմից չորս ու կես տարի առաջ, ապա դա ապարդյուն է և անհեռանկարային։

Իմիջիայլոց, նույնը ես ասացի Թուրքիայի արտգործնախարարին անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում», շեշտել է նախարար Նալբանդյանը։

Էդվարդ Նալբանդյանը հավելեց. «Զարհուրելի կլիներ պատկերացնել, որ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, մարդկության դեմ այլ ոճիրների իրականացնողներին կարելի է զոհերի հետ նույն հարթության վրա դնել։

Դեռ 99 տարի առաջ՝ 1915թ. մայիսի 24-ի հատուկ հռչակագրով Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն «մարդկության և քաղաքակրթության դեմ գործած Թուրքիայի այս նոր հանցագործությունների համար»: Ասվածը արդիական է միջազգային հանրության համար՝ կանխարգելելու նոր ցեղասպանություններ, մարդկության դեմ նոր հանցագործություններ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում