Իրանում BBC-ի լրագրող Ալի Հաշեմը նոր տեսանյութ է հրապարակել, որում երեւում է ուկրաինական Boeing 737-ի ընկնելու պահը: Լրագրողը տեսանյութը հրապարակել է իր Twitter-յան էջում:
Անցնող ավտոմեքենայից նկարահանված տեսանյութում երեւում է, թե ինչպես է օդանավն ընկնելուց մոտ 56 վայրկյան առաջ թռչում բոցավառված:
Boeing 737-ը կատարում էր Թեհրան-Կիեւ չվերթը168 ուղեւորներով եւ անձնակազմի 9 անդամներով: Այն ընկել է օդ բարձրանալուց մի քանի րոպե անց: Ողջ մնացածներ չկան: