Իրանի նախագահ Հասան Ռուհանին պաշտպանում է երկրի մայրաքաղաքի տեղափոխումը Թեհրանից՝ ասել է իրանցի պատգամավոր Ամիր Խոջաստեհը: Այս մասին տեղեկացնում է Basidj իրանական գործակալությունը։
Նրա խոսքով՝ Ռուհանին և նրա վարչակազմը համաձայն են տեղափոխման ծրագրին, և բնակարանային ու քաղաքային շինարարության չինովնիկներին հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցը։
Իրանի խորհրդարանը նախատեսում է մայրաքաղաքի տեղափոխման մասին օրինագիծը մանրամասնորեն ուսումնասիրել հաջորդ շաբաթ։
Օրինագծի կողմնակիցները դրա անհրաժեշտությունը փաստարկում են նրանով, որ Թեհրանը ենթակա է հաճախակի երկրաշարժերի և տուժում է օդի աղտոտվածությունից։
Այն մասին, թե որ քաղաք կարող է տեղափոխվել Իրանի մայրաքաղաքը՝ չի հաղորդվում։






































