ԱՄՆ Սենատի Զինված ուժերի կոմիտեի ղեկավար Ջեյմս Ինհոֆը արգելափակել է բանաձևը, որով մշակութային վայրերում հարձակումները դասակարգվում է որպես ռազմական հանցագործություն: Այդ մասին հայտնում է The Hill- ը:
Հաղորդվում է, որ դեմոկրատ սենատոր Էդ Մարկին փորձել է ձեռք բերել վերին պալատի համաձայնությունը՝ բանաձև ընդունելու համար: Նա պնդում էր, որ Սենատը պետք է նման քայլի դիմի նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական մշակութային օբյեկտներին հարված հասցնելու վերաբերյալ սպառնալիքների ֆոնին:
«Նախագահը կխորացնի իր իսկ կողմից արդեն իսկ թույլ տված սխալը և այն կվերածի մի բանի, որը կարող է աղետ լինել այդ տարածաշրջանի, մեր երկրի, ամբողջ աշխարհի համար»,- ասել է Մարկին: Բացի այդ, նա հավելել է, որ Թրամփի խոսքերը դավաճանում են ամերիկյան արժեքներին: Այնուամենայնիվ, բանաձևն ի վերջո արգելափակվել է հանրապետական Ինհոֆի կողմից: