ԱՄՆ Պետդեպն ընդլայնել է Ուկրաինայի հետ փոխադարձ այցագրային ռեժիմը, ինչը Ուկրաինայի քաղաքացիներին ապրիլի 25-ից թույլ է տալիս ստանալ ամերիկյան այցագրեր 10 տարի ժամկետով:
Նախկինում այդպիսի այցագրերի գործողության սահմանային ժամկետը եղել է կրկնակի պակաս: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ծանուցման մեջ, որը Պետդեպը տարածել էր Կիևում ԱՄՆ դեսպանատան միջոցով, նշվում է, որ այցագրային ռեժիմի պայմաններով այժմ Ուկրաինան միանում է իր արևմտյան հարևաններին՝ Լեհաստանին, Ռումինիային, Բուլղարիային, Կիպրոսին և Խորվաթիային:








































